Ծաղկող ծիրանենիների երկիր. «Известия» պարբերականը՝ Հայաստանի մասին

 

«Իզվեստիա» ռուսական պարբերականը Հայաստանում գաստրոնոմիական տուրիզմի և երկրի տեսարժան վայրերի մասին հոդված է հրապարակել: Հոդվածում ներկայացված են այն տեսարժան վայրերը, որոնք զարմացնում են ռուս զբոսաշրջիկներին:

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ նորաձեւ եւ ժամանակակից հաստատությունների քանակով  Երեւանը կարող է առաջ  անցնել հարեւան երկրների մայրաքաղաքներից, իսկ մատուցողը  պատրաստ է  յուրաքանչյուրայցելուի խնդրանքով ցանկացած կերակրատեսակի վերաբերյալ լեգենդ պատմել:

 

Հոդվածագիր Եվգենի Պրիեմսկայան Հայաստան այցելող զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս բացի թոնրի խորովածից, տոլմայից և խափամայից անպայման համտեսել հայկական ավանդական խաշը:

«Ասում են, որ պետք է խաշի հետ օգտագործվող լավագույն ըմպելիքը ծիրանի օղին կամ «Ջերմուկ» հանքային ջուրն է: Ընդհանուր առմամբ,ծիրանի գարեջուրը եւ գինին  հիանալի կերպով համապատասխանում են հայկական տոնական սեղանին: Եվ, իհարկե, տնական  կոմպոտները՝քաղցր կեռասի,  ելակի, ծիրանի կամ թթու` հոնի և սերկեւիլի: Սակայնչափից շատ չուտելու և երկրորդ, նույնիսկ երրորդ տեսակիճաշատեսակները համտեսելու հնարավորություն ունենալու համար դժվարամարս կերակուրները, օրինակ, խաշը, Հայաստանում նախըտրելի է ուտել բողկով», — գրում է հեղինակը:

 

Հոդվածում նաեւ նշվում է, որ զբոսաշրջիկները անպայման պետք է փորձեն փախլավա եւ գաթա,  որոնք հատուկ ուշադրության են արժանի: Նաեւ ներկայացնվում է հայկական գինին եւ գինեգործությունը:

https://www.haydzayn.com/am/page/strana-cvetusix-abrikosovix-derevyev—izvestia—ob-armenii

Be the first to comment on "Ծաղկող ծիրանենիների երկիր. «Известия» պարբերականը՝ Հայաստանի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ