Հայոց ցեղասպանության ճանաչման արխիվային փաստաթղթեր՝ ԱՄՆ Ջորջիա նահանգից

 

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում այսօր տեղի է ունեցել արխիվային փաստաթղթերի հանձնման արարողություն: Ամերիկաբնակ հայորդի Հարություն Աղա-Սարգսյանը և քույրը՝ Վարդուհին, ՀՑԹԻ ֆոնդերին են հանձնել ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արխիվային փաստաթղթեր:

 

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել նվիրատվության համար.

«ԱՄՆ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթերի լիարժեք հավաքածու ունենալու դեպքում կկազմակերպենք ժամանակավոր ցուցադրություն: Սա կարևոր է բոլորիս համար, այն նաև ամերիկահայության պատմության մի մասն է»:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ. գ. դ. Արտակ Մովսիսյանը, որի ջանքերի շնորհիվ էին այս փաստաթղթերը հասել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, նշել է.

«Թող այս ընտանիքի օրինակը վարակիչ լինի, նմանօրինակ փաստաթղթերի տեղը մայր հայրենիքն է: Շատ կարևոր է տեղացի հետազոտողներին ձեռքի տակ ունենալ ուսումնասիրության նյութ»:

 

Իրենց ընտանիքի անցած ճանապարհն ու Ջորջիա նահանգում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ներկայացրել են քույր ու եղբայր Աղա-Սարգսյանները: Նրանք խոստացել են, որ հետևողական կլինեն, որպեսզի մյուս նահանգներից էլ ՀՑԹԻ ուղարկվեն ճանաչման հետ առնչվող արխիվային փաստաթղթեր:

https://www.shantnews.am/news/view/340370.html

Be the first to comment on "Հայոց ցեղասպանության ճանաչման արխիվային փաստաթղթեր՝ ԱՄՆ Ջորջիա նահանգից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ