Հակադրությունների քաղաք կամ ինչպես հայերը կառուցեցին Ստամբուլը

 

Թուրքիայի իշխանությունը հերքում է այն փաստը, որ հայերն ավանդ են ունեցել Ստամբուլի շինարարության գործում: Իսկ «Ստամբուլի հիմնադիրները. Բալյանների մշակութային ժառանգությունը» ցուցահանդեսի հիմնադիրներն ապացույցներ ունեն, որ քաղաքը կառուցել են հայ ճարտարապետները

 

Դարեր ի վեր Կոստանդնուպոլիսը (այժմ՝ Ստամբուլ) հայկական մեծ համայնք է ունեցել, որը մեծ կշիռ և ազդեցություն է ունեցել ոչ միայն քաղաքի քաղաքական վերնախավում, այլև՝ կենսագործունեության տարբեր ոլորտներում:

Հայերը կարևոր պաշտոններ են զբաղեցրել Օսմանյան կայսրության շրջանում և աջակցել են Կոստանդնուպոլիսի հայ համայնքին: Ստամբուլն ի սկզբանե «հակադրությունների քաղաք» չէր, քանի որ ինտենսիվ շինարարությունը սկսվել է 18-րդ դարում:

«Բալյանների նշանավոր տոհմի երեք սերունդները 18-րդ դարի վերջից կառուցել են Ստամբուլը և նախկին քրիստոնեական քաղաքից վերածել մահմեդականի: Նրանք բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ, ինստիտուտներ և գլխավոր կենտրոններ են կառուցել»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Սուսաննա Խաչատրյանը:

Преподаватель кафедры истории Армении при армянском государственном педагогическом университете, к.и.н. Сусанна Хачатрян
© SPUTNIK / ARAM NERSESYAN
Սուսաննա Խաչատրյան

 

Արխիվային տվյալների համաձայն՝ հենց Բալյաններն են բազմաթիվ նախագծերի հեղինակները: Ստանալով այս կամ այն շինությունը կառուցելու պատվերը՝ նրանք բազմաթիվ հայ վարպետների են աշխատանքի ընդունել:

«Պահպանված փաստաթղթերը վկայում են, որ Բալյաններն Արևմտյան Հայաստանի հայերի են աշխատանքի վերցրել սուլթանի թույլտվությամբ»,- ասաց Խաչատրյանը:

Այս կամ այն համալիրի և ճարտարապետական հուշարձանի շինարարության նախագիծը, շինարարությունից զատ, ներառել է նաև ներքին ձևավորումը՝ ընդհուպ մինչև ինտերիերի դասավորություն:

Բալյանների տոհմի բոլոր ներկայացուցիչներն աշխատել են այդ ոճով, նրանք ըստ էության ճարտարապետությունում օսմանյան ոճի հիմնադիրներն են դարձել:

«Կարապետ Բալյանը պատվերը կատարելուց առաջ մեկնում էր Արևմտյան Հայաստան, ուսումնասիրում Անի քաղաքի ճարտարապետությունը և այնուհետև ստեղծում Կոստանդնուպոլիսի ճարտարապետական գլուխգործոցները»,- նշեց Խաչատրյանը:

  • Մանկավարժական համալսարանում գործող թանգարանում
  • Մանկավարժական համալսարանում գործող թանգարանում
  • Մանկավարժական համալսարանում գործող թանգարանում
  • Մանկավարժական համալսարանում գործող թանգարանում
  • Մանկավարժական համալսարանում գործող թանգարանում
  • Մանկավարժական համալսարանում գործող թանգարանում
1 / 6
© SPUTNIK / ARAM NERSESYAN
Մանկավարժական համալսարանում գործող թանգարանում

Կարապետի որդիները շարունակել են հոր գործը, բայց ի տարբերություն նրա, կրթությունը ստացել են Փարիզում և, հայկական բաղադրիչից բացի, նաև եվրոպական շունչ են բերել Ստամբուլ: Ու հայկական և եվրոպական ճարտարապետության միաձուլման արդյունքում ծնվել է Ստամբուլի օսմանյան ոճը:

 

Մինչև 19-րդ դարի վերջը շինարարության մենաշնորհը Բալյանների ձեռքում էր: Իրավիճակը փոխվեց հայերի կոտորածից հետո (1894-1896թթ.), որն իրագործվեց Աբդուլ Համիդ II սուլթանի հրամանով: Նշանավոր տոհմը ստիպված էր գաղթել՝ թողնելով մի փառահեղ ժառանգություն, որը մինչև հիմա զարդարում է Ստամբուլը:

Բալյանները կառուցել են Դոլմաբահչե ամրոցը, Բայազեթի հրդեհային կայանը, Բեշիկթաշ ամրոցը, Արնավուտկյոյ Վալիդե սուլթանի ամրոցը, ինչպես նաև Օրթակեյ թաղամասում տեղակայված Աստվածածնի Հայկական եկեղեցին, Բեյլերբեյ դղյակը, Պերտևնիալ Վալիդե մզկիթը և Կասիմփաշի ռազմածովային նախարարության շենքը:

https://armeniasputnik.am/armenia/20160518/3503753.html

Be the first to comment on "Հակադրությունների քաղաք կամ ինչպես հայերը կառուցեցին Ստամբուլը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ