Հայաստանն ունի մետաղական բեռնախցիկներից (կոնտեյներ) կառուցված առաջին էկո հյուրանոցը (տեսանյութ)

 

Մասնագիտությամբ անասնաբույժ, բայց լեռնագնացությամբ տարված երիտասարդը հաճախ էր այցելում Վայոց Ձորի տեսարժան վայրերը մենակ ու տուրիստական խմբերով, գալիս էին տեսնելու եւ վայելելու տեղի վայրերի անսպառ գեղեցկությունը: Խմբերի համար, սակայն, տարածքում գիշերակացի հնարավություն չկար, հյուրանոցներն ու հյուրատները բացակայում էին:

«Արեւի». տարիների իր ծածուկ  երազանքին Գեւորգը հենց այս անունն է տվել: Համանուն գետին հարող թեք լանջին, կիրճի բարձրագագաթ ժայռին դեմ դիմաց է գտնվում հյուրանոցը, արեւը, անձրեւն ու ձյունը այստեղ միշտ հաշտ են, օրվա տարբեր ժամերին տարբեր եղանակ է:

Հյուրանոցի համար երիտասարդը գտել է լուծումներ, որոնք Հայաստանում երբեւէ չեն օգտագործվել: Երկրորդ եւ երրորդ հարկերն ամբողջությամբ կառուցված են մետաղական կոնտեյներներով, իսկ ներքին լուծումները շինարարական թափոններից են:

 

Հյուրանոցում հատուկ է արված, որ չլինեն հեռուստացույցներ, ինտերնետ կա, բայց այն չի բացառվում, որ անջատեն, քանի որ տեղի բնությունն ու տեսարանները, անգամ շրջակայքում մշտապես առկա բեզոարյան այծերը կորցնում են ինտենետի ու հեռուստացույցի կարեւորությունը:

Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության ներկայացրած տեսանյութում:

Մետաղական բեռնախցիկներից (կոնտեյներ) կառուցված առաջին էկո հյուրանոցը Հայաստանում

Опубликовано ՀՀ կառավարություն Воскресенье, 14 апреля 2019 г.

https://armtimes.com/hy/article/159034

Be the first to comment on "Հայաստանն ունի մետաղական բեռնախցիկներից (կոնտեյներ) կառուցված առաջին էկո հյուրանոցը (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ