Այսօր օրս անցկացրի մանկության ընկերներիս հետ՝ Իջեւանում. Նիկոլ Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր օրս անցկացրի մանկությանս ընկերներիս հես՝ Իջեւանում: Մոտավորապես այնպես՝ ինչպես նկարագրված է «Երկրի հակառակ կողմի» ստորեւ բերվող գլխում:

Ըստ վեպի սյուժեի՝ Լոզանի մի բարում նստած՝ երազում եմ Հայաստանի մասին: Գրվել է 2008թ. մայիսին: Այն ժամանակ ընկերներիս ծածկանունով եմ ներկայացրել՝ հնարավոր հետապնդումներից նրանց պաշտպանելու համար»:

 

Հյու­րա­նո­ցին մոտ մի բար է­ի տե­սել, ո­րո­շե­ցի գնալ այն­տեղ (հյու­րա­նո­ցային բա­րե­րը տաղ­տուկ են)։ Վա­զե­վազ հա­սա` հա­մա­րյա չթրջ­վե­ցի, մո­տե­ցա բար-կանգ­նա­կին.

— Հայ­կա­կան կո­նյակ ու­նե՞ք. պար­տա­դիր չէ «­Նաի­րի», կա­րե­լի է նաև «Ախ­թա­մար», «Ա­նի», «Ա­րա­րատ»` հինգ կամ ե­րեք ա­ստ­ղա­նի։

— Ցա­վում եմ, պա­րոն, չու­նենք, — ժպ­տա­լով ա­սում է բար­մե­նը։

— Ի­սկ հայ­կա­կան գի­նի՞, պար­տա­դիր չէ «Ա­րե­նի», կա­րե­լի է նաև «­Պա­չիկ» կամ «­Պա­սեք», կամ «­Զո­քանչ» կամ «­Բա­ջա­նաղ», — դա­ռը հեգ­նա­կան շա­րու­նա­կում եմ ե­ս։

— Ոչ, պա­րոն։

— Ու­րեմն` հայ­կա­կան օ­ղի էլ չու­նեք։ Այդ դեպ­քում գրապ­պա լց­րեք։

Գ­րապ­պան ի­տա­լա­կան խա­ղո­ղի օ­ղի է, մո­տա­վո­րա­պես այն, ի­նչ վրա­ցիք չա­չա կամ ճա­ճա են կո­չում, այ­սինքն` խա­ղո­ղի ճա­ճի օ­ղի, ի­սկ մենք` յաթր­ջի։ Եւ ի­նչ­պե՞ս են եվ­րո­պա­ցիք այս յաթր­ջին ա­ռանց թթ­վի խմում։

Թ­թու. թըըը՜-թո­ւո­ւու՜… ո­՛վ հայ ժո­ղո­վուրդ, գի­տե՞ս ա­րդյոք, որ ազ­գային ար­ժե­քը ոչ մի­այն քո դզած-փ­չած պատ­մու­թյունն է, այ­լև քո թթուն։ Հայ­կա­կան մո­ռաց­ված և մո­ռաց­վող խո­հա­նո­ցի ա­մե­նա­մեծ տե­սա­կա­նին կա­րե­լի է մի­այն «Թ­թու» են­թա­վեր­նագ­րի տակ գտ­նել։

 

Հիմ­քե­րի հիմ­քը, ի­հար­կե, խա­ռը թթուն է։ Բայց ի­՞նչ շենք է կանգ­նած այս հիմ­քի վրա. վա­ղա­հաս կա­ղամ­բի ա­մա­ռային թթու, կար­միր ճակն­դե­ղի «­տա­կի» և ճա­խի, այ­սինքն` թևե­րի թթու, վա­րուն­գի թթու, կա­նաչ ու կի­սա­կար­միր լո­լի­կի թթու, գա­զար, կա­նաչ լո­բի, ծաղ­կա­կա­ղամբ, քյա­րա­վուզ, սխ­տոր, սոխ, ձմե­րուկ, սմ­բուկ, բի­բար, ծի­ծակ (ոչ թե մա­լա­կա­նի, այլ հայ­կա­կան տեխ­նո­լո­գի­այով), ման­դա­կի թթու, ջոն­ջո­լի թթու։ Բայց մշա­կա­բույ­սե­րի թթու­նե­րի գլուխ­գոր­ծո­ցը պղ­պե­ղի, այ­սինքն` բի­բա­րի թևե­րի` բի­բա­րի ճա­խի թթուն է։ Մի տե­սակ, որ մո­ռաց­վում է ցա­վա­լի­ո­րեն։ Այս թթուն դնում են աշ­նա­նը, ե­րբ բեր­քա­հա­վաքն ա­վարտ­ված է։ Այդ ժա­մա­նակ բի­բա­րի թփե­րի վրա լի­նում են փոքր պտուղ­ներ, որ չեն հասց­րել մե­ծա­նալ։ Կան նաև տե­րև­ներ, բազ­մա­թիվ տե­րև­ներ։ Ա­հա այս` հա­մե­մա­տա­բար մատ­ղաշ տե­րև­նե­րից և թեր­հաս պտուղ­նե­րից է դր­վում բի­բա­րի ճա­խի թթուն, և ե­թե թթու դնո­ղը գի­տե իր գոր­ծը` օ­ղոր­մած տա­տիս նման, ու­րեմն դա թթու չէ, այլ գլուխ­գոր­ծոց, ար­վես­տի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն։

Բայց այս կի­սատ ցան­կով հա­յաս­տա­նյան թթու­նե­րի տե­սա­կա­նին չի սպառ­վում։ Դեռ չենք խո­սել վայ­րի բույ­սե­րի թթու­նե­րի մա­սին. շու­շան, բո­խի, դան­դուռ, իծ­կոթ, սինդ­րիկ… Սինդ­րի՜կ…

 

Հի­մա Ի­ջևա­նի բարձր բա­ցատ­նե­րում ե­րևի դուրս է ե­կել սինդ­րի­կը։ Հի­մա Ի­ջևա­նի ան­տառ­նե­րը պճն­վել են կա­նա­չով։

Ա­մեն տա­րի այս օ­րե­րին գնում եմ Ի­ջևան` գա­ռի սե­զո­նի բա­ցումն ա­նե­լու։ Դա տե­ղի է ու­նե­նում մո­տա­վո­րա­պես հե­տևյալ կերպ. Ի­ջևան եմ հաս­նում ո­ւր­բաթ օր­վա ե­րկ­րորդ կե­սին։ Շատ ա­րագ զան­գեր ե­նք փո­խա­նա­կում ըն­կեր­նե­րիս հետ. «Է­կել ե­՞ս», «Է­կել եմ»։­

Ո­րոշ ժա­մա­նակ ան­ց կա՛մ ես եմ զան­գում Բի­ձի­կին, կա՛մ ին­քը ինձ.

— Մի հատ կյա­ռը չու­տե՞նք։

— Հա, բա ի­՞նչ ա­նենք։

Բուն ա­րա­րո­ղու­թյու­նը տե­ղի է ու­նե­նա­լու հա­ջորդ օ­րը։ Մինչ այդ, սա­կայն, հար­կա­վոր է գառ ճա­րել։ Ի­ջևա­նի շու­կա­յում կեն­դա­նի գառ վա­ճա­ռում են մի­այն տար­վա մի քա­նի օր` Վար­դա­վա­ռի կա­պակ­ցու­թյամբ։ Վար­դա­վա­ռը Ի­ջևա­նում նշ­վում է հու­լի­սի վեր­ջին կի­րա­կի օ­րը, և նա­խըն­թաց հինգ­շաբ­թի օր­վա­նից քա­ղա­քի փո­ղոց­նե­րում սկս­վում է գառ­նե­րի և ու­լե­րի գրո­հը։ Բայց տար­վա մնա­ցած օ­րե­րին Ի­ջևա­նի շու­կա­նե­րում հնա­րա­վոր չէ կեն­դա­նի գառ գտ­նել։ Գա­ռան միս, ի­հար­կե կա, բայց մեզ կեն­դա­նի գառ է պետք, ի­սկ այն ձեռք բե­րե­լու հա­մար հար­կա­վոր է շր­ջել մո­տա­կա գյու­ղե­րում և գտ­նել։ Մինչ այդ «­տե­ղա­քում» ե­նք, այ­սինքն` փոր­ձում կոնկ­րետ հաս­ցե գտ­նել, որ­տեղ գառ են վա­ճա­ռում։ Որ­պես կա­նոն, «­տե­ղա­քու­մը» ար­դյունք չի տա­լիս։ Պետք է մեկ­նել։ Բայց ո­՞ւմ մե­քե­նայով։ Հար­ցը սկզ­բուն­քային է, ո­րով­հե­տև գա­ռը ոչ մի­այն լո­ղա­ցած չէ, այ­լև ճա­նա­պար­հին չի խնդ­րի կանգ­նել` բնա­կան կա­րիք­նե­րը հո­գա­լու հա­մար, և այդ ա­մե­նը ա­նում է բեռ­նախ­ցի­կում։ Բի­ձիկն ու ես հա­մա­միտ ե­նք. մեր մե­քե­նա­նե­րը բա­ցառ­վում են, մնում է Չա­ղի մե­քե­նայի տար­բե­րա­կը, մա­նա­վանդ որ` այն կար­ծես «­մոյ­կա­յում» էր, այ­սինքն` նոր է լվա­ցել. թխի գա։

Հա­մո­զե­լը հեշտ չէ, բայց հա­մո­զում ե­նք։ Չա­ղը Ժպի­տի հետ է, Լուրջը պա­րապ­մուն­քի է, նրա հետ ա­ռայժմ գործ չու­նենք։ Գնում ե­նք, ասենք, Ակ­նաղ­բյուր։ Հաս­նում ենք գյու­ղա­մեջ. «Տ­ղերք, բա­րև ձեզ. գյու­ղում ո­՞վ ծա­խու կյառն ու­նի­՜ի»։

Գյու­ղա­ցի­նե­րի մի­ջև տե­ղի է ու­նե­նում մի փոքր քն­նար­կում. ի վեր­ջո ո­րևէ մե­կի ա­նու­նը տա­լիս են, գյու­ղա­մի­ջի ե­րե­խա­նե­րից մե­կին էլ նստեց­նում ե­նք մե­քե­նան, որ տվյալ տան տե­ղը ցույց տա։ Որ­պես կա­նոն, ե­րե­խան էլ դար­պա­սի մո­տից ձայն է տա­լիս պո­տեն­ցի­ալ գառ­նա­տի­րո­ջը։

— Էդ ո­՞վ ա, — որ­պես կա­նոն, կան­չին ի պա­տաս­խան դուրս է գա­լիս մի ծեր տա­տիկ, ով ի­մա­նա­լով մեր այ­ցի նպա­տա­կը` ա­սում է. — Մինն ունե­ինք, ե­րեկ տա­րան. մնա­ցա­ծը պյու­ճուր են, ծա­խու չե­՜ե՜ն։­

Որ­պես կա­նոն, ա­ռա­ջին փոր­ձից հնա­րա­վոր չէ գառ գտ­նել։ Փնտր­տու­քը պետք է շա­րու­նա­կել.

— Բա ո­՞վ կու­նե­նա, տա­տի, — հու­սա­հատ հարց­նում ե­նք մենք։

— Գի­դամ ոչ, հլա է­նին­չենց հրց­րեք։

Կոնկ­րետ հաս­ցե ու­նե­նա­լը միշտ էլ լավ է, ու­ղե­կից ե­րե­խան էլ տան տե­ղը գի­տի.

— Ի­րեք հատ ու­նեմ, բայց ծա­խու չի. պա­հըմ եմ րե­խի բա­նա­կի քե­ֆի հա­մար…

— Փաս­տո­րեն, լավ էլ մեծ բա­նա­կի քեֆ ես ա­նե­լու։­

Ե­թե ա­ստ­ղե­րը բա­րե­հա­ջող են դա­սա­վոր­ված, եր­րորդ տե­ղում գառ կա։ Մտ­նում ե­նք գոմ։ Բի­ձի­կը պար­տա­դիր բարձ­րաց­նում է գառ­նե­րից մե­կը, կամ ե­թե մի հատ է, այդ մի­ա­կը. քա­շը ստուգ­ված է։­

Ու սկս­վում է իմ ա­մե­նա­սի­րած մա­սը` սա­կար­կու­թյու­նը։ Ան­ցյալ տա­րի գա­ռը 20-25 հա­զար դրամ էր, բայց ե­թե թան­կա­ցում­ներ են սկ­սել, այս տա­րի գառն էլ թան­կա­ցած կլի­նի։

— Ի­՞նչ ես ա­սում էս կյա­ռը, հո­րող­բեր։

— 35 մա­նեթ, — ա­սում է հո­րող­բե­րը` մա­նեթ ա­սե­լով նկա­տի ու­նե­նա­լով 1000 դրա­մը։ Այ­սինքն` 35 հա­զար դրամ։

— Էդ ի­՞նչ գին ես ա­սում, այ տնա­շեն, — նեղսր­տում ե­նք մենք, — 25 մա­նեթ ե­նք տա­լիս տա­նենք։

— 25 մա­նե­թով հե­նա ես կու­տեմ, է­լի՜։

— Հե­րու 20-ով մի կյառն ա­ռանք, 14 կի­լո միս տվեց. սրա վրա 10 կի­լո միս չկա։

— Հե­րու ա­լիրն էլ էր է­ժան, ծեթն էլ էր է­ժան, պե­սոկն էլ էր է­ժան. նաղդ 12 կի­լո միս ու­նի։

— Վա­րյանտ չկա, նի­հար զատ ա. 30 տա­լիս ե­նք-տա­նենք։

Հո­րող­բե­րը այս տե­ղում, որ­պես կա­նոն, գո­մի լույ­սը ան­ջա­տում է, ձեռքն առ­նում դռան բռ­նա­կը և այդ ժես­տով մեզ դուրս հրա­վի­րում. «Ես ծա­խու ապ­րանք չու­նե­ե՜մ», — սրտ­նե­ղած ա­սում է նա։ Որ­պես կա­նոն, այս տե­ղում Չա­ղը, որ մե­քե­նայի մեջ է մնա­ցել, մե­քե­նայի շչակն է հն­չեց­նում, ի­բր` շուտ ա­րեք։

— Դե, լավ, լավ, ոտ­քե­րը կա­պի, պար­կի մեջ գցի, — ա­սում ե­նք հո­րող­բո­րը։ Փո­ղը տա­լիս ե­նք, գա­ռը վերց­նում ու ետ` Ի­ջևան։

Գա­ռը, որ­պես կա­նոն, մոր­թում է եղ­բայրս` Ար­տա­կը։ Ե­թե ե­ղա­նա­կը վատ է, ա­րա­րո­ղու­թյու­նը տե­ղի է ու­նե­նում տա­նը։ Բայց, որ­պես կա­նոն, ե­ղա­նա­կը հնա­րա­վո­րու­թյուն տա­լիս է ան­տառ գնալ։­

Ան­տառ ա­սե­լով, սա­կայն, Ի­ջևա­նում նկա­տի չու­նեն ո­ւղ­ղա­կի ան­տառ։ Աղ­բյուր ա­սե­լով` նկա­տի չու­նեն սոսկ աղ­բյուր։ Տվյալ դեպ­քում գործ ու­նենք ո­րո­շա­կի են­թա­կա­ռուց­ված­քի հետ, որ նա­խա­տես­ված է ան­տա­ռային խն­ջույ­քի հա­մար։

Ան­տառ­նե­րում կան բազ­մա­թիվ տաղավարներ` եր­կար նս­տա­րան­նե­րով, սե­ղան­նե­րով։ Սրանց կից` խո­րո­վա­ծա­նոց, գառ մոր­թե­լու տեղ, մի­սը կտ­րա­տե­լու փոքր սե­ղան, եր­բեմն նաև ա­ռան­ձին սե­ղան` բլոտ, նար­դի, շախ­մատ խա­ղա­լու հա­մար։ Կի­րան­ցի ան­տա­ռում նույ­նիսկ այն­պի­սի աղ­բյուր (այս­պես են տե­ղա­ցի­նե­րը կո­չում այս վայ­րե­րը) կա, որ­տեղ ե­րե­խա­նե­րի ժա­ման­ցի հա­մար փոքր, մե­խա­նի­կա­կան, բա­կային կա­րու­սել­ներ կան կամ նույ­նիսկ` հնաոճ ի­րե­րի թան­գա­րան։ Ի­սկ ա­հա ջու­րը այս տե­ղե­րում ոչ թե ո­ւղ­ղա­կի քա­րից է դուրս գա­լիս կամ գետ­նի տա­կից, այլ հո­սում է հու­շաղ­բյու­րից, որ կա­ռուց­ված է լի­նում մի վա­ղա­մե­ռիկ հա­րա­զա­տի կամ ըն­կե­րոջ պատ­վին։ Եր­բեմն աղ­բյուր­նե­րը կոչ­վում են հենց տվյալ նա­հա­տա­կի ազ­գա­նու­նով կամ ա­նու­նով` Ղա­զու­մյան­նե­րի աղ­բյուր, Հո­վա­կի­մյան­նե­րի աղ­բյուր, Աս­լա­նյան­նե­րի աղ­բյուր, Շե­կոյի աղ­բյուր, Սալ­դա­թի աղ­բյուր, Ա­նա­հի­տի աղ­բյուր։­

Ու չնա­յած այս պատ­կա­ռե­լի են­թա­կա­ռուց­ված­քի գո­յու­թյա­նը, նրանք չեն գտն­վում հս­կո­ղու­թյան տակ, և այն­տեղ ժա­մա­նակ ան­ցկաց­նե­լու հա­մար պետք չէ ոչ ո­քի վճա­րել։ Ո­ւղ­ղա­կի պետք է ու­րիշ­նե­րից ա­ռաջ զբա­ղեց­նել։ Որ­պես կա­նոն, սա դժ­վար չէ. ե­թե մի աղ­բյու­րը զբաղ­ված է, մյու­սը հաս­տատ ա­զատ կլի­նի։

Բայց Վար­դա­վա­ռին իս­կա­կան ճգ­նա­ժամ է սկս­վում, և հու­լի­սի վեր­ջին կի­րա­կի օ­րը Ի­ջևա­նի ան­տառ­նե­րում աղ­բյուր զբա­ղեց­նե­լու հա­մար` շա­տե­րը ստիպ­ված են այն­տեղ գնալ նա­խորդ օ­րը՝ գիշերակացով։ Բայց կա մի ոս­կե կա­նոն` ե­թե աղ­բյու­րը կա­ռու­ցած ան­ձը, ըն­տա­նի­քը որո­շում է Վար­դա­վա­ռը ան­ցկաց­նել իր կա­ռու­ցած աղ­բյու­րում (ի­նչ­պես հաս­կա­ցաք, նույն մար­դը կա­ռու­ցել է ոչ մի­այն բուն աղ­բյու­րը, այ­լև այդ­տեղ ե­ղած մնա­ցած բա­նե­րը), նրա ի­րա­վունք­նե­րը հարգ­վում են ա­ներկ­բա. այ­սինքն` նրանք կա­րիք չու­նեն գի­շե­րը մնա­լու։ Ո­ւղ­ղա­կի պետք է ա­ռա­վոտ-շուտ ներ­կա­յա­նան, որ ու­րիշ­նե­րը չհասց­նեն խն­ջույ­քը սկ­սել. ան­հար­մար բան կս­տաց­վի։

Բայց հի­մա Վար­դա­վառ չէ, և ա­զատ աղ­բյուր կա­րե­լի է գտ­նել առանց դժ­վա­րու­թյան։ Ու ե­թե այս­տեղ ե­ղած նա­խորդ խումբն իր ե­տևից հա­վա­քել է, ին­չը, ի դեպ, միշտ չէ, որ այդ­պես է լի­նում, կա­րե­լի է սկ­սել ա­րա­րո­ղու­թյու­նը։ Ե­թե տե­ղան­քը մա­քուր չէ, դա ար­վում է մի­այն մաք­րե­լուց հե­տո։­

Ին­չևէ` շշե­րը դր­ված են ջրի տակ, գա­ռը կախ­ված է սպան­դա­րա­նի խո­ղո­վա­կից, ա­սել է թե` ա­րա­րո­ղու­թյու­նը սկս­ված է։ Հա, չմո­ռա­նանք ա­րա­րո­ղու­թյան ա­մե­նա­կա­րևոր ատ­րի­բու­տի` կրա­կի մա­սին։ Կրա­կը վա­ռե­լը աղ­բյու­րը զբա­ղեց­նո­ղի ա­ռա­ջին գործն է. ան­հրա­ժեշտ է ա­րագ կրակ վա­ռել, որ «­ծու­խը ծուլ լի­նի», և ա­զատ աղ­բյուր փնտ­րող մյուս խմ­բե­րը, ծու­խը հեռ­վից տես­նե­լով, հաս­կա­նան, որ այս մեկը զբաղ­ված է և ի­զուր չգան հաս­նեն այս­տեղ ու ետ դառ­նան։ Ի­նչ­պես տես­նում եք, սա ի­րոք ա­րա­րո­ղու­թյուն է` իր բազ­մա­թիվ կա­նոն­նե­րով։ Կա­նոն­նե­րից մե­կի հա­մա­ձայն, ան­տա­ռային աղ­բյուր­նե­րում խն­ջույք ան­ցկաց­րած խում­բը իր հետ բե­րած ա­ղը պետք է թող­նի տե­ղում։

Այս կա­նո­նը, թե­րևս, ձևա­վոր­վել է կեն­սա­փոր­ձի ար­դյուն­քում. ե­թե մար­դիկ մո­ռա­նան ի­րենց հետ աղ բե­րել, ի­սկ ա­ղի մա­սին մո­ռա­նա­լը դժ­վար չէ, ստիպ­ված կլի­նեն ետ գնալ քա­ղաք։ Եւ թե­րևս ա­ղը տե­ղում թող­նե­լը ա­պա­հո­վագ­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի։ Բայց տե­ղա­ցի տա­տիկ­նե­րը այս կա­նո­նին միս­տիկ նշա­նա­կու­թյուն են տվել. ե­թե ան­տա­ռից ա­ղը հետդ տուն տա­նես, դժ­բախ­տու­թյուն կպա­տա­հի… Եւ Ի­ջևա­նում դուք չեք գտ­նի մի մարդ, որ ան­տա­ռից աղ է տա­րել իր տուն։­

Ի­ջևա­նում մորթ­ված գա­ռան կո­կոր­դից հո­սող ա­րյու­նը հա­վա­քում են թա­սի մեջ. այ­սինքն` գա­ռան կո­կոր­դի կտրվածքի տակ թաս են պա­հում, և ա­րյու­նը հո­սում է նրա մեջ։ Գա­ռան ու թա­սի ա­րան­քում, որ­պես կա­նոն, մաղ են պա­հում, որ­պես­զի ա­րյան մեջ բուրդ, մազ չընկ­նի։ Հա­վա­քած ա­րյու­նով պատ­րաս­տում են ի­ջևա­նյան ա­մե­նա­հայտ­նի դե­լի­կա­տե­սը` գա­ռան ա­րյու­նով տժվ­ժի­կը։ Թարմ ա­րյու­նը թա­սի մեջ շու­տով մա­կարդ­վում է. հե­տո այն խա­շում են ջրի մեջ. դառ­նում է լյար­դան­ման զանգ­ված։

Ա­րյու­նը պատ­րաս­տե­լու հա­մար նախ դմա­կը հա­լեց­նում են թա­վայի մեջ։ Ե­րբ բա­վա­կա­նա­չափ յուղ է գո­յա­նում, դմա­կի մնա­ցուկ­նե­րը խնամ­քով հա­նում են թա­վայից, ա­պա յու­ղի մեջ տա­պա­կում են մանր կտ­րատ­ված լյար­դը, թո­քը, սիր­տը, ե­րի­կամ­նե­րը։ Ա­րյու­նը, ի­նչ­պես հի­շում եք, խաշ­ված է, և ե­րբ այն տրո­րում ես, հեշ­տու­թյամբ փշր­վում է. ա­հա, այս փշր­ված ա­րյու­նը լց­նում ես յու­ղի մեջ տա­պակ­ված լյար­դի, թո­քի, սր­տի վրա։ Ա­մե­նա­վեր­ջում ա­վե­լաց­նում ես մանր կտ­րա­տած սո­խը, և շատ չան­ցած` կե­րա­կու­րը պատ­րաստ է։

Հա­վա­տա­ցեք, շատ հա­մով է. ա­ռի­թի դեպ­քում ան­պայ­ման փոր­ձեք, բայց շատ մի կենտ­րո­նա­ցեք այն մտ­քի վրա, որ ա­րյուն եք ու­տում. դա խան­գա­րում է կե­րա­կու­րը օբյեկ­տիվ գնա­հա­տե­լուն։

Գա­ռը մաշ­կե­լու, ցախ հա­վա­քե­լու, ա­րյու­նը պատ­րաս­տե­լու պրո­ցե­սը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ը­նդ­հատ­վում է մի ան­հաս­ցե հար­ցով.

— Մի բա­ժակ չխ­մե՞նք…

Ա­մեն մեկն իր բա­ժա­կը ձեռ­քին մո­տե­նում է կրա­կին. լց­նում ե­նք, մի կե­նաց ա­սում-խ­մում, և է­լի ա­մեն մե­կը գնում է իր գոր­ծին, մին­չև չհն­չի նույն հար­ցը.

— Մի բա­ժակ չխ­մե՞նք…

Ու, ճիշտն ա­սած, ե­րբ ա­րյու­նը եփ­ված է, խո­րո­վա­ծը` պատ­րաստ, խաշ­լա­մայի հոտն էլ աշ­խարհ է ա­ռել, ո­րևէ բան ու­տե­լու ցան­կու­թյուն չկա։ Այս ա­րա­րո­ղու­թյան նպա­տա­կը ո­՛չ ու­տելն է, ո­՛չ էլ խմե­լը։ Այս ա­րա­րո­ղու­թյան նպա­տա­կը բնա­կան, սկզբ­նա­կան, վայ­րե­նի ա­զա­տու­թյու­նը զգալն է, այն վայե­լե­լը։ Ու մա­նա­վանդ այն ժա­մա­նակ, ե­րբ մեր կա­նայք ու ե­րե­խա­նե­րը, ծնող­նե­րը, հյու­րերն ար­դեն հոգ­նել ու տուն են վե­րա­դար­ձել կամ հոգ­նած ծա­ռե­րի տակ քնած են, ա­րա­րո­ղու­թյու­նը հաս­նում է կուլ­մի­նա­ցի­այի։

Սե­ղա­նի շուրջ նս­տած են Չա­ղը, Լուրջը, Բի­ձի­կը, Ժպի­տը, ե­ս։ Բո­լոր կե­նաց­նե­րը խմ­ված են, շուր­ջը ու­րիշ ոչ ոք չկա։ Մի­այն մենք ե­նք և ու­րախ ե­նք, որ կյան­քը չի խա­թա­րել մեր ման­կա­կան ըն­կե­րու­թյու­նը։ Ամեն ին­չի մա­սին զրու­ցել ե­նք, խո­սե­լու բան չկա։

— Մի բա­ժակ չխ­մե՞նք…

Բա­ժակ­նե­րը լց­վում են, բայց այ­լևս կե­նաց չի մնա­ցել.

— Չաղ, մի կե­նաց ա­սա։

Բո­լո­րը գի­տեն, թե ի­նչ է կա­տար­վե­լու, բայց բո­լո­րը զս­պում են ծի­ծա­ղը, բա­ցի Ժպի­տից, ո­րը միշտ ժպ­տում է։

— Է­կեք էս բա­ժա­կով էլ խմենք բո­լոր բո­զե­րի կե­նա­ցը…

Ծի­ծա­ղում ե­նք, չխ­կաց­նում ու խմում։

Ա՜խ, ի­նչ­քան եմ զզ­վում էս Լո­զա­նից ու էս Շվեյ­ցա­րի­այից, էս Վի­են­նայից ու Ա­վստ­րի­այից, էս քա­ղա­քա­կիրթ կոչ­վող աշ­խար­հից։ Ճիշտ է, հի­մա նս­տած եմ էդ քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի քա­ղա­քա­կիրթ բա­րե­րից մե­կում, բայց գնում եմ Հա­յաս­տան։ Ու ցույց մի տվեք ի­նձ Հա­յաս­տա­նի ճա­նա­պար­հը։ Ես գնում եմ ի­՛մ ի­մա­ցած ճա­նա­պար­հով, ես գնում եմ երկ­րի հա­կա­ռակ կող­մից։

(շարունակելի) Նիկոլ Փաշինյան

Այսօր օրս անցկացրի մանկությանս ընկերներիս հետ՝ Իջեւանում: Մոտավորապես այնպես՝ ինչպես նկարագրված է «Երկրի հակառակ կողմի»…

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 14 апреля 2019 г.

https://www.armdaily.am/news/20414.html?lang=hy&fbclid=IwAR3DZ021hlN_SgURgsL5Skk0rPvCsA1nOnmebfN5XV2LrFkZGSAhECsgxRk

Be the first to comment on "Այսօր օրս անցկացրի մանկության ընկերներիս հետ՝ Իջեւանում. Նիկոլ Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ