Խատուտիկը, որը միշտ համարվել է մոլախոտ, բուժում է հեպատիտն ու անգամ քաղցկեղը

 

Ահա օշարակի բաղադրատոմսը, չնայած թեյը նույնպես օգտակար է:

Խատուտիկի արմատը հնուց ի վեր օգտագործվել է որպես դեղամիջոց: Այն բուժում է ալերգիան, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, լավացնում է լեղիի արտադրությունը, դուրս է բերում լյարդից տոքսինները: Այն նաեւ միզամուղ է, հակացուցված չէ հղիներին:

 

Խատուտիկի արմատը հավաքելու լավագույն ժամանակը գարունն է, ապրիլի սկիզբը: Ճիշտ է հավաքել քաղաքից ու ճանապարհներից հեռու տարածքներից:

Խատուտիկի բոլոր հատվածներն օգտակար են: Տերեւները հարուստ են վիտամիններով եւ կարող են օգտագործվել աղցանների կամ ձվածեղի մեջ:

 

Ցողունը հանգստացնում է ստամոքսի ցավերը, բարձրացնում է լեղապարկի ակտիվությունը, կարգավորում է նյութափոխանակությունը եւ մաքրում արյունը: Կարելի է օգտագործել նաեւ դիաբետի բուժման դեպքում, իսկ ցողունի մեջ առկա կաթը բուժում է գորտնուկները:

Ոմանք խատուտիկի ծաղիկներից պատրաստում են օշարակ, որը մաքրում է արյունը, լավացնում մարսողությունը եւ ազատում հազից:

 

Խատուտիկի օշարակի բաղադրատոմսը

3լ  ջուրը լցնել խատուտիկի 400 հատ թարմ ծաղկի վրա, կտրեք 4 նարինջ եւ 4 կիտրոն եւ ավելացրեք ջրին: Թողեք 24 ժամ: Ապա քամեք էմալապատ կաթսայի մեջ, ավելացրեք 2 բաժան շաքար եւ եփեք 30 րոպե: Տեղափոխեք մաքուր բանկայի մեջ: Դուք ունեք հրաշալի միջոց հազի ու մրսածության դեմ:

Ժամանակակից բժշկությունը հաստատում է այս ծաղկի օգտակարությունը առողջության եւ նույնիսկ քաղցկեղի բուժման համար:

Եթե ուզում եք պատրաստել ու պահպանել խատուտիկի արմատները, ապա մաքրեք, կտրատեք ու չորացրեք բաց օդում 2 շաբաթ: Երբ լավ չորանան տեղափոխեք բանկայի մեջ եւ պահպանեք մութ ու սառը տեղում:

Արմատները կարելի է օգտագործել լեղապարկի քարերի, փորկապության, հեպատիտի, այտուցների ու ռեւմատիզմի ժամանակ:

Թեյի պատրաստման եղանակը

Լվացեք, կտրատեք ու չորացրեք խատուտիկի տերեւները: Պահեք մութ եւ չոր տեղում: Կես թեյի գդալ չոր տերեւների վրա ավելացրեք մեկ բաժակ տաք ջուր եւ թեյը պատրաստ է:

Մեկ այլ տարբերակ. 60գ թարմ տերեւներն ու 30գ չոր արմատը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 750 մլ ջուր եւ մի պտղունց աղ: Եռացրեք, փակեք կափարիչն ու եփեք 20 րոպե: Քամեք ու խմեք օրական 3 բաժակ:

աղբյուր

Be the first to comment on "Խատուտիկը, որը միշտ համարվել է մոլախոտ, բուժում է հեպատիտն ու անգամ քաղցկեղը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ