Շատ հետաքրքիր հորոսկոպ՝ յուրաքանչյուր նշանի դավանած 10 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ներկայացնում ենք կենդանակերպի յուրաքանչյուր նշանին հատուկ 10 հիմնական սկզբունքները:

Խոյ
1. Ավելի լավ է ինձ հետ չվիճել:
2. Սկզբում կանեմ, հետո կմտածեմ:
3. Այնտեղ, որտեղ ուրիշներն արգելակում են, ես մեծացնում եմ արագությունը:
4. Հավերժ երիտասարդ եմ մնալու:
5. Կատարեք ինձ նման` ավելի լավ, միևնույն է, չեք կարող:
6. Ամենադժվարը` զրուցակցին մինչև վերջ լսելն է:
7. Համառությունը` թերություն չէ:
8. Ավելի հաշտ է վերահսկել իրադրությունը, քան զգացմունքները:
9. Մեկ Խոյը՝ լավ է, երկուսը` շատ:
10. Առաջինը չեմ հարձակվում: Սակայն Աստված չանի` ինձ հունից հանեք:

 

Ցուլ
1. Փողն ափսոս չէ ծախսել գնումների վրա, ափսոս է` զվարճանքների համար:
2. Ինձ ուրիշինը պետք չէ` հանգիստ թողեք իմին:
3. Վատ խաղաղությունը գերադասելի է ցանկացած վեճից:
4. Մի անհանգստացրու նրան, ով լավ տեղավորված է:
5. Գերադասելի է գեղեցիկ բազմոցը, քան գեղեցիկ մայրամուտը:
6. Սնունդը կարևոր բաղադրիչ է:
7. Խելոք գառը երկու մոր կաթ կուտի:
8. Երբ երկրորդ տեղով ես ընթանում, ուժերդ խնայում ես:
9. Տանել չեմ կարողանում միանգամյա կրակվառիչները:
10. Համտեսող՝ ահա նրա իրական առաքելությունը:

Երկվորյակ
1. Ես այսօր այնպիսին չեմ, ինչպիսին երեկ էի:
2. Ով տիրապետում է իրավիճակին, նա էլ տիրապետում է տեղեկատվությանը:
3. Մեկ խելքը լավ է, երկուսն ավելի լավ, հատկապես, եթե երկուսն էլ մի մարդու են պատկանում:
4. Ֆիգարո այստեղ, Ֆիգարո՝ այնտեղ…
5. Գաղափարը, ինչպես և մյուս մթերքները, չպետք է հնանան:
6. Տանը մեկ հեռուստացույցը և մեկ հեռախոսը լավ են, սակայն երեքն ավելի լավ է:
7. Ով չի հասցրել, նա ուշացել է:
8. Կյանքում ընթանում եմ այնպես, ինչպես մոտորանավակը` ջրի վրա. չխորանալով, բայց` արագ:
9. Շուկայում «սակարկությունների» համար պատասխանատու չեմ:
10. Սիրում եմ քանակը, քանի որ որակի համար ժամանակը չի հերիքում:

 

Խեցգետին
1. Իմ տունը` իմ ամրոցն է:
2. Հոգ տանել ուրիշների մասին` սա է իմ հիմնական առաքելությունը:
3. Լավ կլինի հավաքել ամեն ինչի պաշար` թե համբերության, թե մուրաբաների:
4. Բոլորը գալիս են նրա մոտ, ով կարողանում է սպասել:
5. Ընկերների հետ տանն են համդիպում, ոչ թե սրճարանում:
6. Ոչինչ այնպես չի տաքացնում հոգին, որքան լեփ-լեցուն սառնարանը:
7. Լավ է փորփրել, բայց արժեքավոր իր գնել:
8. Դժվար է ապրել այնտեղ, որտեղ թաքնվելու տեղ չկա:
9. Իմ անցյալը կրում եմ ինձ հետ, ինչպես մեջքի պայուսակ:
10. Միթե՞ քսան տարում կարելի է մաշել վերարկուն:

Առյուծ
1. Ես ձեզ կտանեմ պայծառ ապագա:
2. Ավելի լավ է աջակցություն ցույց տալ, քան ստանալ այն:
3. Հաճելի պահերը հաջողության կեսն են:
4. Արևը շողում է Առյուծների համար:
5. Աշխատասենյակի մուտքին կարմիր ցուցանակն ավելի կարևոր է, քան բարձր աշխատավարձը:
6. Տանը ռոյալ ունենալն ավելի լավ է, քան դաշնամուր, անգամ, եթե ոչ ոք այն չի նվագում:
7. Սիրում եմ լավ վաստակել, իսկ ծախսել` առավել ևս:
8. Չնայած իմ բարեհամբյուր տեսքին, հոգու խորքում ես միապետ եմ:
9. Եթե մի բան անում ես, ապա` կատարելապես:
10. Ինչի՞ համար է ձեզ պետք արևը, երբ ես ձեր կողքին եմ:

 

Կույս
1. Համբերությամբ ու աշխատանքով կարելի է հաղթահարել ամեն ինչ:
2. Համեստությունը գեղեցկացնում է ոչ միայն աղջկան, այլև տիկնոջը:
3. Ամեն մեկն ապրում է իր համար, բայց ծառայում ուրիշին:
4. Կարգուկանոն հարկավոր է ամեն տեղ` թե մտքերում, թե խոհանոցում:
5. Ինձ տրամաբանորեն ապացուցիր, որ մենք ստեղծված ենք մեկս-մյուսի համար:
6. Ծուռ կախված փայտը ինձ հունից հանում է:
7. Մեծ ծավալների դեպքում ես շփոթվում եմ:
8. Ինձ համար դժվար է առանձնացնել մեկ դույլ բալի կորիզները:
9. Յուրաքանչյուր Կույսի մեջ նստած է անկրկնելի կինը:
10. Թունավոր սունկը կարիք ունի աչքի ընկնելու, իսկ սպիտակ սունկն առանց այդ էլ իրեն լավ է զգում:

Կշեռք
1. Առանց գործընկերոջ` ինչպես կտրած թևերով:
2. Ամենաանտանելին վիճաբանելն է:
3. Հաղթիր` համաձայնվելով:
4. Կներգրավեմ ում ասես, ինչում` ասես:
5. Գեղեցկությունը կփրկի աշխարհը:
6. Ամեն ինչ պետք է անել տրամադրված:
7. Սքղբունքային միայն հիմարներն են լինում:
8. Ամենադժվարն ընտրություն կատարելն է:
9. Հարկ չկա միշտ պնդել քոնը:
10. Հաճախ ինքս էլ չգիտեմ սպիտակների, թե կարմիրների կողմն եմ:

Կարիճ
1. Ցավալի է, չկա մեկը, ում հոգու հետ խաղամ…
2. Յուրաքանչյուր իրադարձություն նման է բազմոցի. դրանում պետք է լինեն թաքնված զսպանակներ:
3. Ժպիտի համար պետք է լինի լուրջ պատճառ:
4. Ես ռազմի դաշտում երգում եմ սիրո երգեր:
5. Ամեն ոք չէ, որ կարող է դիմանալ իմ հայացքին:
6. Կարելի է ազատվել ամեն ինչից, բայց ոչ` սեփական կրքերից:
7. Իմ կրքերը հազվադեպ են ակնառու լինում, ճիշտ այնպես, ինչպես շնաձուկն է մակերես դուրս գալիս:
8. Աշխարհը կործանվում է առանց ասպետների:
9. Երկրի երեսից Օթելոները դեռ չեն վերացել:
10. Ես մնան եմ կակտուսի` իմ հեքիաթային ծաղիկը բացվում է միայն ընտրյալների համար:

 

Աղեղնավոր
1. Լավ մարդիկ պետք է շատ լինեն:
2. Ում պարք եմ` բոլորին ներում եմ:
3. Լավագույն արձակուրդը շուրջերկրյա ճանապարհորդությունն է:
4. Խնդրի կարևորությունը դրա ծավալի մեջ է:
5. Իմ իդեալն արքայազն է:
6. Խղճի խայթ. ի՞նչ է դա:
7. Պարդադիր լինելը գեղեցկացնում է միայն միջակություններին:
8. Ինձանից խռովել չի կարելի:
9. Նախօրոք անհանգստանալը հիմարություն է. տեղում կկողմնորոշվենք:
10. Անպատասխանատու մարդը պարտավոր է պատասխանատու լինել:

Այծեղջուր
1. Ես արագ վազորդ չեմ, ոչ էլ` սպրինտեր, իմ վազքը մարաթոնյան է:
2. Ռազմի դաշտում մեկն էլ զինվոր է:
3. Օրենք մի խախտիր. ուրշները կմարսեն, քեզ` չեն ների:
4. Ինձ շատ քիչ բան է պետք: Իմ հարստությունն իմ հաջողությունների հայելին են:
5. Կյանքը նման է գնացքի, որը կայարան է ժամանում ճիշտ ժամանակին:
6. Հաճելի է տանը նստած` հեռավոր երկրների մասին խոսելը:
7. Իսկական Այծեղջուրը կոնյակի նման է` որքան տարիքով, այնքան լավ:
8. Արժե՞ ամբողջ կյանքը վեր բարձրանալ, որպեսզի մեկ անգամ վերից թեքլ:
9. Միայն ես եմ տարիների հետ երիտասարդանում:
10. Ես կուտեմ ինչքան ուզես, հենց կշտանամ, օֆ էլ չեմ անի:

Ջրհոս
1. Ինչքան տխուր է մյուսներին նման լինելը:
2. Եթե ես եմ քեզ հորինել, ապա դարձիր այնպիսին, ինչպիսին ես եմ ցանկանում:
3. Նախապաշարումները հատուկ է հիմարներին:
4. Ապագան պարտավոր է հիասքնչ լինել:
5. Դժվար է հրեշտակ լինելը, սակայն` անհրաժեշտ է:
6. Բարի մտադրությունները բարի գործերից կարևոր են:
7. Որպեսզի նորարար դառնաս, նախևառաջ պետք է մոռանաս ավանդույթների մասին:
8. Սե՞քս: Կյանքում ավելի կարևոր բաներ կան:
9. Սկզբում ընկերները, հետո միայն՝ ընտանիքը…Եթե, իհարկե, ժամանակ մնա:
10. Չկա ինձանից բարի, չկա:

Ձկներ
1. Ցավակցելն ավելի կարևոր է, քան օգնելը:
2. Չեմ կարող հրաժարվել սպիրտայինից այնպես, ինչպես ձուկը`ջրից:
3. Կարգուկանոնը հորինել են տխուր մարդիկ:
4. Մի հետաձգեք վաղվան այն, ինչը կարելի է հետաձգել վաղը չէ մյուս օրվան:
5. Աստված գիտե, թե ինչեր ես կարող եմ խոստանալ…
6. Պատրաստ եմ հասկանալ բոլորին, բայց ոչ երբեք` ինձ:
7. Շտապողական աշխատանքը նույնն է, ինչ առանց ծամելու կուլ տալը:
8. Ուռենին փոթորկի ժամանակ ճկվում է, իսկ կաղնին` տապալվում:
9. Բոլորը գիտեն, որ ես միշտ զբաղված եմ, սակայն քչերը կարող են ասել, թե ինչով:
10. Ինձ վրա ճնշում մի գործադրեք, թե չէ կճողոպրեմ, ինչպես ձուկը:

http://armday.am/post/81546/shat-hetaqrqir-horoskop-jo-raqanchjo-r-nshani-davanats-10-skzbo-nqnery

Be the first to comment on "Շատ հետաքրքիր հորոսկոպ՝ յուրաքանչյուր նշանի դավանած 10 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ