Եվս մեկ մեդալ․ Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

 

Լեհաստանի Շեցին քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Այսօր Հայաստանի հավաքականը ավարտեց իր ելույթները՝ նվաճելով մեկ մեդալ:

Օղակներ վարժության եզրափակչում Վահագն Դավթյանը ցույց տվեց 3-րդ արդյունքը՝ դառնալով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նույն վարժության եզրափակչին մասնակցող Արթուր Թովմասյանը գրավեց 7-րդ տեղը:

Այս արդյունքով Դավթյանը նվաճել է նաև հունիսին Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի ուղեգիր:

Երեկ բազմամարտում Արթուր Դավթյանը 8-րդ արդյունքն էր ցույց տվել: Մեր մյուս մարզիկները եզրափակիչ չէին անցել:

https://www.vnews.am/vahagn-davtyany-bronze-medal-nvachec/

Be the first to comment on "Եվս մեկ մեդալ․ Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ