Մի քանի տուզիկների նյարդերն իսպառ փլուզելու համար սիրով տարածում եմ…

 

Մի քանի տուզիկների նյարդերն իսպառ փլուզելու համար սիրով տարածում եմ:

Ձեր գիտության համար. ինչ էլ ինձ դուր չգա ՀՀ նոր իշխանությունների քայլերում, ինչ սխալներ ու բացթողումներ էլ լինեն, դրանք ճակատագրական չեն, ինչպես ձեր տերերինն են եղել, և հուսամ՝ ճակատագրական չեն լինի նաև ապագայում, որ այդ իշխանությունն օտար դառնա նաև ինձ համար: Ապագայում էլ լիքը-լիքը քայլեր են լինելու, որոնք հնարավոր է, ինձ և այլոց դուր չգան, բայց այն, որ Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ լուծել է երեք տասնամյակ չլուծված քաղաքական խնդիր, որի համար ես, ինքը, հազարները միասին եղել են տարբեր ընդդիմադիր շարժումներում (2003, 2008, 2013), ու որ ինքը լուծել է բոլորիս համար երկար սպասված խոշորագույն խնդիր՝ երկրում խաղաղ իշխանափոխություն, այդքանով արդեն նրա իշխանությունը նաև մեր իշխանությունն է:

Նրա հաջողություններով ուրախանալու ենք, վրիպումներով՝ անհանգստանալու, սխալների մասին խոսելու: Այո, լավ քայլերն էլ քաջալերելու ենք, ու անընդհատ վերահսկենք: Սա այն իշխանությունն է, որին մենք, որպես քաղաքացի, քվեարկել ենք: Հանգիստ նստեք տեղներդ: Հայաստանը ունենալու է լիքը նոր իշխանություններ, ու դա դուք չեք լինելու: Հայաստանում նախկինը չի վերադարձել՝ ականջներիդ օղ արեք: Սա այլ քաղաքական տրամաբանությամբ երկիր է:

Նիկոլ Փաշինյանը զինաթափեց հակառակորդին իր խաղաղասիրական ելույթով. Ստեփան Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մի քանի տուզիկների նյարդերն իսպառ փլուզելու համար սիրով տարածում եմ: Ձեր գիտության համար. ինչ էլ ինձ դուր չգա ՀՀ նոր…

Опубликовано Styopa Safaryan Пятница, 12 апреля 2019 г.

Be the first to comment on "Մի քանի տուզիկների նյարդերն իսպառ փլուզելու համար սիրով տարածում եմ…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ