Բարի լուր չորս հազար դրամի գողության համար 5 տարի դատապարտված Հասմիկ Սարգսյանի դատավարությունից

 

Վճռաբեկը ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված գողության համար դատապարտված 4 երեխաների մորը 2 տարի փորձաշրջան նշանակեց:

Վճռաբեկ դատարանն երեկ՝ ապրիլի 11-ին, որոշել է պայմանականորեն չկիրառել Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ պատիժը և նշանակել 2 տարի փորձաշրջան։  Դատարանը բավարարել է նաև Սարգսյանի պաշտպան Լուսինե Ասլանյանի՝ պատժի մասով բողոքը։
«Վերաքննիչ դատարանը փոխարեն նշանակեր 3 տարի 6 ամիս, նշանակել էր 5 տարի պատիժ։ Դատարանն այս մասով բեկանեց, դարձրեց 3 տարի 6 ամիս և ի վերջո կիրառեց Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այսինքն՝ պայմանականորեն պատիժը չի կիրառվում և 2 տարի փորձաշրջան է տրվում», -դատական նիստի ավարտից հետո ասել է Ասլանյանը»։

Հիշեցնենք, որ միայնակ մայր Հասմիկ Սարգսյանը երեխաներին պահելու համար ծայրահեղ անհրաժեշտությունից դրդրված է մի քանի անգամուտ ելիք և գումար էր գողացել։

Վերաքննիչ դատարանը նրան դատապարտել էր 5 տարվա ազատազրկման։

 

Բարի լուր չորս հազար դրամի գողության համար 5 տարի դատապարտված Հասմիկ Սարգսյանի դատավարությունից

Be the first to comment on "Բարի լուր չորս հազար դրամի գողության համար 5 տարի դատապարտված Հասմիկ Սարգսյանի դատավարությունից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ