Մաքսիմ Մանուկյանը 1/4 եզրափակչում պարտվեց ադրբեջանցուն (տեսանյութ)

 

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում, սակայն չեմպիոնական հույսեր չպահպանեց:

87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանի ժամանակից շուտ առավելության հասավ Ֆինլանդիան ներկայացնող Տոնի Մեցոմաեկիի նկատմամբ, հետո նույնքան արագ հաղթահարեց 1/8 եզրափակիչը՝ հաղթանակ տանելով ռումինացի Ալեքսանդրու Կարասի հետ գոտեմարտում: Սակայն, 1/4 եզրափակչում հայ ըմբիշը զիջեց ադրբեջանցի Իսլամ Աբասովին:

 

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներից 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը պայքարը լքեցին հենց որակավորման փուլում, իսկ 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, թեև հաղթահարեց առաջին մրցակցին, բայց 1/8 եզրափակչում պարտվեց Գերմանիայի ներկայացուցիչ Ռոլանդ Շվարցին:

 

Ավելի ուշ տեղի կունենան կիսաեզրափակիչները, որոնց արդյունքում պարզ կդառնան՝ արդյոք Հայաստանի ներկայացուցիչները կկարողանան պայքարել բրոնզե մեդալի համար: Նման հույսեր պահպանում են մեր բոլոր մարզիկները՝ բացի Ռուդիկ Մկրտչյանից:

https://www.vnews.am/ymbshamarti-yea-maksim-manukyany-partvets-adrbejantsi-ymbishin-tesanyut/

 

Be the first to comment on "Մաքսիմ Մանուկյանը 1/4 եզրափակչում պարտվեց ադրբեջանցուն (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ