Իտալահայ բարերարը՝ Մայր Աթոռին

 

Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Մարի Մնդիկյան-Հյուսիսյանը 18-րդ դարի մի կտավ է նվիրաբերել: Այդ մասին ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը և հավելեց, որ այն ընծայվել է Կաթողիկոսի Միլան կատարած հովվապետական այցի ժամանակ:

 

«Վեհափառը Մնդիկյան-Հյուսիսյանին այցելել էր 2018 թվականին և հենց այդ ժամանակ էլ բարերարը Մայր Աթոռին է նվիրել այդ կտավը: Բարերարն արդեն մահացել է: Տիկին Մարին տարբեր եվրոպական նկարիչների ստեղծագործությունների մասնավոր հավաքածու ուներ»,- նշեց Տեր Ասողիկը:

 

Նկարը Հայաստան է հասել օրեր առաջ, քանի որ տեղափոխումը բավականին երկար է տևել:

Կտավին վրա պատկերված է ազնվական ծագման անանուն երիտասարդ կին: Այն հեղինակել է ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիյերը, ում գործերը ցուցադրվում են Լուվրում, Մետրոպոլիտենում, Պետական Էրմիտաժում և տարբեր երկրների պատկերասրահներում ու թանգարաններում:

Իտալահայ բարերարը՝ Մայր Աթոռին

Be the first to comment on "Իտալահայ բարերարը՝ Մայր Աթոռին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ