Լիանա Գյուրջյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում

 

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ավարտին մոտեցավ մինչև 81 կգ քաշայինների կանանց մրցումը:

 

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունը ավարտեց 97 կգ արդյունքով ու զբաղեցրեց 4-րդ տեղը: Հրումը վարժությունը երիտասարդ մարզուհին սկսեց շատ ավելի ծանր կիլոգրամներից ու լուրջ խնդիրներ առաջացրեց իր մրցակիցների համար: Գյուրջյանը նախ գլխավերևում պահեց 115 կգ կշռող ծանրաձողը, այնուհետև իր կամքին ենթարկեց 120 կգ, ձախողեց վերջին մոտեցումը, սակայն փոքր արծաթե մեդալ նվաճեց հրումում վարժությունում: Երկամարտի արդյունքով 217 կգ արդյունքով Լիանան զբաղեցրեց 4-րդ տեղը:

 

18:00-ին մրցահարթակ կտրամադրվի 87 կգ քաշայիններին, որտեղ Հայաստանը կներկայացնի Տաթև Հակոբյանը:

https://www.vnews.am/liana-gyurjyani-ardyunqy-evropayi-arajnutyunum/

Be the first to comment on "Լիանա Գյուրջյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ