18 զինծառայող է հոսպիտալացվել․ նոր մանրամասներ՝ ՊՆ «ԶԻԼ»-ի վթարից

 

Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 18 զինծառայող հոսպիտալացվել է․ այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ապրիլի 11-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: Բժիշկների հավաստմամբ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

http://armday.am/post/81349/18-zintsarajogh-e-hospitalatsvel-nor-manramasner-pn-zil-i-vtarits

Be the first to comment on "18 զինծառայող է հոսպիտալացվել․ նոր մանրամասներ՝ ՊՆ «ԶԻԼ»-ի վթարից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ