Վահան Բաբայանը վարչապետից տուժածին հրավիրում է աշխատանքի

 

Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռեֆորմիստների կուսակցությունը անընդունելի է համարում «Նորագավիթ» մաքսակետում ապրիլի 9-ին ՀՀ քաղաքացի Հայկ Մարտիրոսյանի իրավունքների ոտնահարումը, ՀՀ քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը և կամայականորեն աշխատանքից զրկելը: Կուսակցության ղեկավարությունը Հայկ Մարտիրոսյանին հրավիրում է աշխատանքի Ռեֆորմիստների կուսակցության գրասենյակում:

 

Մեր կուսակցության անդամների կողմից վճարվող անդամավճարներով մենք կկարողանանք վճարել Հայկ Մարտիրոսյանի ամսական աշխատավարձը: Հայկ Մարտիրոսյանը կարող է կապ հաստատել կուսակցության ղեկավար մարմնի հետ Facebook սոցիալական ցանցի միջոցով կամ այցելել կուսակցության գրասենյակ՝ Բաղրամյան 59, 3-րդ հարկ»:

Վահան Բաբայանը վարչապետից տուժածին հրավիրում է աշխատանքի

Be the first to comment on "Վահան Բաբայանը վարչապետից տուժածին հրավիրում է աշխատանքի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ