Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը պետք է իրականցվի մանկական նստատեղի միջոցով. կառավարության որոշում

 

Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը պետք է իրականացվի մանկական նստատեղի (carseat), իսկ 7-12 տարեկան երեխաների փոխադրումը՝ մանկական նստատեղի օգտագործման կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

 

Համաձայն կառավարության ընդունած որոշման՝ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:

7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:

 

Մանկական պահող համակարգերի տեղադրումն ու դրանցում երեխաների տեղավորումը պետք է իրականացվեն նշված սարքերի շահագործման կանոններին համապատասխան:

http://armday.am/post/81295/minch-7-tarekan-erekhaneri-pokhadro-my-petq-e-irakantsvi-mankakan-nstateghi-mijotsov-karavaro-tjan-orosho-m

Be the first to comment on "Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը պետք է իրականցվի մանկական նստատեղի միջոցով. կառավարության որոշում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ