Վաղ թե ուշ բոլորի համար կգա պարտքերը վճարելու ժամանակը: Ահա թե ինչպես է աշխատում Կարմայի անիվը

Դա անխուսափելի է․․․

Գիտե՞ք, պետք է ապրել այնպես, որպեսզի երբեք պարտք չմնաք, որովհետև վաղ թե ուշ կգա պարտքերը վերադարձնելու ժամանակը:

Եվ երբեմն դրանք ավելի թանկ են արժենում, քան կարծում եք:

Ամոթ է սեր խաղալ, տալ հույսեր, խոստումներ, իսկ հետո ետ չնայելով թողնել նրան, ով քեզ սիրում էր և դեռևս սիրում է:

Բայց ավելի մեծ մեղք է՝ չգիտակցել, թե որքան վատ բան եք արել, կամ անել դա հեշտությամբ, առանց անհանգստանալու հետևանքների մասին:

Ոչինչ հավերժ չէ, այդ պատճառով մենք պետք է ապրենք այնպես, որպեսզի հետագայում ափսոսալու բան չունենանք:

Կարևոր չէ, թե որքան եք պարտք, ինչ եք պարտք և ում եք պարտք: Դուք ստիպված կլինեք վճարել: Որոշ մարդիկ դա անվանում են Կարմա, մյուսները՝ Աստված, որոշները գտնում են որ դա կյանքի «անարդարությունն է», նաև կան մարդիկ, որ չեն հավատում դրան:

Բայց անիվը պտտվում է նույն արագությամբ, նույն հզորությամբ և երբեմն այն կարող է շատ ուժգին հարվածել: Իսկ թե երբ դա տեղի կունենա․․․ դժվար է ասել:

Ամեն ոք ստանում է այն, ինչին արժանի է: Ամեն ոք ստանում է այն, ինչ տալիս է: Վաղ թե ուշ բոլոր պարտքերը վճարվում են:

Կյանքը յուրաքանչյուրին էլ այնպիսի դաս է տալիս, որը մարդուն ավելի լավն է դարձնում:

 

Իսկ դուք հավատո՞ւմ եք կարմային:

Վաղ թե ուշ բոլորի համար կգա պարտքերը վճարելու ժամանակը: Ահա թե ինչպես է աշխատում Կարմայի անիվը

Be the first to comment on "Վաղ թե ուշ բոլորի համար կգա պարտքերը վճարելու ժամանակը: Ահա թե ինչպես է աշխատում Կարմայի անիվը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ