Ռաֆիկ Հարությունյանը՝ մինչև 20 տարեկանների ռեկորդակիր

 

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ ելավ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը:

19-ամյա ծանրորդը պոկում վարժությունը ավարտեց 150 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում մեր մարզիկը 6 կիլոգրամով թարմացրեց երիտասարդների ռեկորդը՝ հրելով 194 կգ: Երկամարտում Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոնը գրանցեց 344 կգ արդյունքը ու գրավեց 8-րդ տեղը:

 

Անդրանիկ Կարապետյանը չէր կարողացել մասնակցել այս մրցմանը, քանի որ ձախողել էր կշռման արարողությունը:

https://www.vnews.am/rafik-harutyunyany-eritasardneri-rekord-sahmanec-bayc-medal-chhajoxvec-lusankarner/

Be the first to comment on "Ռաֆիկ Հարությունյանը՝ մինչև 20 տարեկանների ռեկորդակիր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ