ԱՄՆ կոնգրեսականը Քիմ Քարդաշյանին համարում է Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման «գաղտնի զենք»

 

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրը առաջարկել է կոչ անել հոլիվուդյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին, որպեսզի վերջինս թվիթերյան գրառում անի ու դրդի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում:

«Կարծում եմ մեր սփյուռքի ներսում մենք ունենք գաղտնի զենք, որը կարող է դրդել նրան (խմբ.- Դոնալդ Թրամփին) ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է բոլորս թվիթերի միջոցով գրառում անենք և խնդրենք նրան, որպեսզի վերջինս հորդորի նախագահին քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 անդամ միացել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Գուս Բիլիրակիսի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը: Նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով:

https://www.haydzayn.com/am/page/amn-kongresakane-qim-qardasyanin-hamaroum-e-trampi-koxmic-hayoc-cexaspanoutyan-janacman-gaxtni-zenq

Be the first to comment on "ԱՄՆ կոնգրեսականը Քիմ Քարդաշյանին համարում է Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման «գաղտնի զենք»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ