ՏՏ նախարարը հանդիպել է Google-ի տնօրենի հետ

 

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է տեղադրել, որում հայտարարել է, որ հանդիպել է Google ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ:

Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են Google և YouTube հարթակների հետ կապված կարգավորումներին վերաբերվող խնդիրներ:

 

« Այսօր Ժնևում Գուգլ ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հետևյալ հարցերը, որոնք բարձրացվել էին աշխատանքային խմբի կողմից։

 Ակտիվացնել հայաստանյան թրենդերի հատվածը, որը թույլ կտա հասկանալ, թե ինչն է տվյալ պահին հենց Հայաստանում պոպուլյար, այդպիսով ուժեղացնելով տեղական արտադրողի դիրքերը,

 Ակտիվացնել մոնետիզացիան վիդեոբլոգերների եւ լրատվամիջոցների համար։ Այս պահին շատերը ստիպված են ներկայանալ որպես այլ երկներից օգտատերեր, որպեսզի կարողանան միացնել մոնետիզացիան։ Բայց նույնիսկ այս վիճակում հայալեզու բովանդակությունը ստանում է չնչին ֆինանսական հնարավորություններ։ Այսինքն, հայալեզու բովանդակությունը չի խրախուսվում։

 

Գլոբալ խնդիրը Google֊ի հետ նրանում է, որ գովազդատուների համար հասանելի չէ հայալեզու գովազդը։

 Լուծել հայալեզու գովազդի հարցը Google AdSense-ի մակարդակով, որի անհասանելիությունը ունի բազմաթիվ բացասական հետեւանքներ, օրինակ, թույլ չի տալիս հայաստանյան լրատվականներին ձեռք բերել ավելի մեծ ֆինանսական անկախություն այս հիանալի գործիքակազմի միջոցով, որը տրամադրում է Գուգլը»,- գրել է նախարարը:

 

Ամբողջական հոդվածը ստորև՝

▶ Տեղեկացնում եմ ձեզ, որ YouTube-ի և Google-ի հետ կապված կարգավորումներով զբաղվող աշխատանքային խումբն արդեն շոշափելի…

Опубликовано Hakob Arshakyan Среда, 10 апреля 2019 г.

Be the first to comment on "ՏՏ նախարարը հանդիպել է Google-ի տնօրենի հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ