Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ներկայացվել

 

Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում երկրի կառավարությունից Հայոց ցեղասպանությունը ճանաչել պահանջող բանաձև է ներկայացվել: Թուրքիայի հակազդեցությանն առաջացրած բանաձևի պատճառով Անկարայում Իտալիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել:

 

Նշվում է, որ ներկայացված բանաձևի տակ ստորագրել են ինչպես կոալիցիոն «5 աստղ շարժում» ու «Լիգ» կուսակցությունների, այնպես էլ ընդդիմադիր «Ժողովրդավարական» և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության պատգամավորներ:

 

Ներկայացված բանաձևում Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ընդունել հայոց ցեղասպանությունը և միջազգային արձագանքներ ապահովել:

 

«20-րդ դարում տեղի ունեցած դաժանություններն ու վայրագությունները ճանաչելն ու հիշատակելը պետք է մշտական զգուշացում լինեն»,- ասվում է բանաձևի տեքստի մեջ:

 

Նախագծի տեքստի մեջ հղում է արվում նաև 1973թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի բնաջնջումը ցեղասպանություն որակող որոշմանը, ինչպես նաև 2015-ին Եվրախորհրդարանի կողմից նմանատիպ որոշմամբ բոլոր անդամ երկրներին ուղղված ցեղասպանությունը ճանաչելու կոչին:

 

Տեքստում հղում կան նաև Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելուն:

Աղբյուր`   ermenihaber.am

http://armday.am/post/81142/italiaji-khorhrdarano-m-hajots-tseghaspano-tjan-masin-banadz-e-nerkajatsvel

Be the first to comment on "Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ներկայացվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ