ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 10

 

Խոյ

Առավոտը Խոյերին տրամադրում է ազատ կենսակերպի: Լավ տրամադրություն կունենաք, սակայն ջանքերն այնքան էլ արդյունավետ չեն լինի: Նախատեսված միջոցառումներն ավելի լավ է թողնել օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակ կարելի է խոսակցություն բացել աշխատավարձի մասին: Արե՛ք դա հնարավորինս մեղմ և գործատուի առաջ վերջնագրեր մի՛ դրեք, այլապես շուտով կարող եք լուրջ կոնֆլիկտներ ունենալ: Գնումներից նախընտրելի են նրանք, որոնք օգնում են աշխատանքին:

Ցուլ

Աշխատանքի առավելագույն արդյունավետությանը կհասնեք օրվա երկրորդ կեսին: Մեծ ծանրաբեռնվածությունները թողե՛ք այդ ժամանակին: Անհրաժեշտ էներգիան կուտակե՛ք առավոտյան: Ոչ մի դեպքում քաղցած մի՛ մնացեք: Հատկապես տղամարդ Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս ինչպես հարկն է նախաճաշել: Խոշոր ծրագրեր ավելի լավ է չկազմել: Անձնական նախասիրություններում, ինչպես, օրինակ, սնունդն է կամ ավելի նուրբ պահանջները, կանգ առե՛ք. հետագա փնտրտուքներն այս պահին անիմաստ են:

 

Երկվորյակ

Օրվա սկիզբը կարելի է ազատ անցկացնել: Կեսօրից հետո առաջնային պլանում գործնական առաջադրանքը կլինի: Մի՛ հետաձգեք դրա լուծումը, գործե՛ք, քանի դեռ ուժ ունեք: Ավելի եռանդուն աշխատանքի կարող են տրամադրվել այն Երկվորյակները, որոնք հին պարտքեր ունեն: Եթե պարտքն այնքան էլ մեծ չէ, կարելի է հարցը հենց այսօր փակել: Աշխատանքային և ֆինանսական գործողությունները խորհուրդ է տրվում գաղտնի պահել և դրանց մասին տեղեկացնել միայն անմիջական մասնակիցներին: Հնարավոր է, որ ղեկավարը կամ գործընկերը ձեզանից գաղտնի ծառայություն խնդրի:

Խեցգետին

Խեցգետինների մոտ առավոտյան հնարավոր է մտավոր կամ զգացմունքային գերգրգռվածություն: Դրա պատճառը կարող են լինել վերջերս ստացած նորությունները, որոնք ձեր առջև նոր հորիզոններ են բացում: Օրվա երկրորդ կեսը տրամադրում է ընդհանուր նպատակի շուրջ համատեղ աշխատանքի: Եթե ձեզ և գործընկերոջը առայժմ կապում են միայն երազանքները, կարելի է դրանք իրագործման համար քայլ կատարել: Աշխատանքն իզուր չի անցնի: Արդյունքը ձեզ վրա թանկ կարժենա, եթե ձեր գործողությունները չեք համաձայնեցրել ուրիշների հետ: Գործե՛ք լարված մրցակցության մթնոլորտում կամ ի հեճուկս ինչ-որ մեկի:

 

Առյուծ

Առյուծների համար օրը դրական կսկսվի: Տրամադրությունը բարձր կպահեն հերթական հաջողության մասին հաճելի հիշողությունները կամ նոր ի հայտ եկած հնարավորությունները: Օրվա երկրորդ կեսին գործնական առաջադրանքներն արդեն ավելի որոշակի կդառնան: Ուժերը բաշխե՛ք ըստ ձեր հնարավորությունների, քանի որ աշխատանքը դժվար թե այսօր ավարտին հասցնեք: Անվտանգության միջոցեր ձեռնարկե՛ք, քանի որ մեծ է հավանականությունը հոգնածության և վնասվածքների: Կոնֆլիկտից խուսափել կօգնի պարտականությունների մանրակրկիտ կատարումը: Եթե ղեկավար եք, ենթականերին ապահովե՛ք աշխատանքով:

Կույս

Ազարտը գնալով նվազում է, սակայն դա ձեզ, ավելի շուտ, օգտակար է: Օրվա ընթացքում փորձարարական եղանակներից անցե՛ք ավելի հուսալիներին, արդեն փորձվածներին: Շատ Կույսերի դրան կմղի հենց իրավիճակը: Օրվա երկրորդ կեսը պայմաններ է ձևավորում բեղմնավոր աշխատանքի համար, որը կբերի ցանկալի արդյունքին և կվարձատրվի: Հաջող ժամանակ է գնումների համար: Բացառված չէ, որ եկամուտ բերի ձեր հոբբին: Սիրո մեջ հավասարապես կարևոր կլինեն ռոմանտիկ և զգացմունքային կողմերը:

Կշեռք

Առավոտյան ակտուալ են շփման, փորձարկումների և ստեղծագործական հարցերը: Գլխավոր թեման կմնա նախօրեի նորությունները: Ձեզ համար կարևոր և հետաքրքիր զրույցը կհաջողվի ավարտել լավատեսական նոտայով: Երեկոյան պատրաստ եղե՛ք զբաղվել ավելի տաղտկալի գործերով, ֆոնդերի, թանկարժեք իրերի, անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծելով: Ձեր ներկայությունը կարող է անհրաժեշտ լինել տանը կամ մշտական աշխատավայրում: Հաջող շրջան է գործնական Կշեռքների համար, ովքեր ձգտում են կայունության, կանխատեսելիության և ապահովության:

Կարիճ

Բիզնես միջոցառումները և առօրյա գործերը թողե՛ք օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակ Կարիճների ջանքերը կբերեն ցանկալի արդյունքի: Նույնպիսի հաջողությամբ կկարողանաք լուծել և՛ գործնական առաջադրանքները, և՛ հարազատների խնդիրները, և՛ կենցաղային ու սիրային հարցերը: Գործնական օգնության կարիք կարող են ունենալ երեխաները կամ սիրելի անձնավորությունը: Փորձե՛ք օգուտ քաղել ստեղծագործական հետաքրքրությունից, օրինակ` ձեր աշխատանքների համար գնորդ գտնել:

Աղեղնավոր

Առավոտյան զբաղվե՛ք անձնական կարիքներով: Ճաշից հետո ավելի հաջող կընթանան գնումները, գումարային հաշվարկները, կոնկրետ գործերի կատարման համար էներգիա կստանաք: Աշխատող Աղեղնավորներին և նրանց, ովքեր ֆիզիկական ծանրաբեռնվածության են ենթարկվում, լիարժեք սնունդ անհրաժեշտ կլինի: Խոսափե՛ք գնել իրեր, որոնք  կոչված են ձեր արտաքինն ավելի գրավիչ դարձնելուն: Շուտով իրադրությունը կարող է փոխվել և ձեր առջև կարող են ուրիշ պահանջներ դրվել:

Այծեղջյուր

Օրվա սկիզբը հարմար է միայնության համար: Կախված բնավորությունից` կարող եք տրվել փիլիսոփայական մտորումներին կամ ռոմանտիկ երազանքներին: Օրվա երկրորդ կեսը պայմաններ կստեղծի, որ դրսևորեք ձեր աշխատանքային ունակությունները, ցուցադրեք ֆիզիկական հնարավորությունները: Շատ Այծեղջյուրներ իրենց գործով կտարվեն ոչ թե հենց սկզբից, այլ արդեն աշխատանքի ընթացքում: Կարող է պահանջվել ձեր գործնականությունը, բարեխղճությունը, դիմացկունությունը: Ինքնազգացողության լավացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման համար շատ օգտակար կլինի ողջ մարմնի ամրացնող և միաժամանակ թուլացնող մերսումը:

 

Ջրհոս

Օրվա երկրորդ կեսին Ջրհոսները հնարավոր է կարիք ունենան միայնության` առաջադրանքի որակյալ կատարման համար: Աշխատանքն ավելի լավ կկատարեք փակ, սարքավորումներով հագեցած տարածքում: Կարելի է զբաղվել վերանորոգմամբ, տնային գործերով, անհրաժեշտ պաշարները լրացնելով: Ռոմանտիկ հանդիպումներ և երեկույթներ այս օրերին ավելի լավ է չծրագրել: Ձեզ համար առաջնային կլինեն առողջական հարցերը, մասնագիտական գործունեությունը և կենցաղային գործերը:

Ձկներ

Ինտենսիվ աշխատանքով ավելի լավ է զբաղվել օրվա միջնամասում: Այդ ժամանակ ապահովված կլինեք տեխնիկական աջակցմամբ և գրագետ ղեկավարմամբ: Ամենանրբակենցաղ Ձկներն անգամ այդ ժամանակ ի վիճակի կլինեն չարչարվել` հանուն ցանկությունների իրականացման: Արդյունքը երկար սպասել չի տա, այդ թվում` նյութական արտահայտությամբ: Բացառված չէ, որ ձեզ գրավի աշխատանքի ընթացքը և ցանկանաք շարունակել այն: Այդ ժամանակ աստղերը խորհուրդ են տալիս ժամանակին կանգ առնել, իսկ հաջորդ օրն աշխատանքը շարունակել նոր ուժերով:

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 10

Be the first to comment on "ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 10"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ