Հեղափոխություն արինք, որ օրվա հացից կտրե՞ն. «Առինջ Մոլ» -ի աշխատակիցների տաղավարները ՊԵԿ-ը փակել է (տեսանյութ)

 

Ուսանող ունենք, զինվոր ունեք,վարձեր պիտի վճարենք, սակայն  այսօրվա դրությամբ ՊԵԿ-ն եկել է խանգարում է մեր աշխատանքին: Քառասուն հոգով մտել ստուգումներ են անում, մարդիկ վախենում են տաղավարներին մոտենալ, թողնում գնում են, մենք էլ առևտուր չենք կարողանում անել: Այս մասին  Armday.am-ի հետ զրույցում ասացին «Առինջ մոլ»-ի աշխատակիցները՝անդրադառնալով իրենց առևտրի կենտրոնում ՊԵԿ-ի ստուգումներին:

«Ովքեր իրենց չեն ենթարկվում, թող նրանց հետևեն: Հեղափոխությունից հետոէլ բան չփոխվեց:Պարոն Ծառուկյանն ամեն կերպ մեզ աջակցում է, մեր հոգսը թեթևացնում է, ի՞նչ են ուզում էս մարդուց»,-ասաց աշխատակիցներից մեկը:

 

Նրաք բողոքում են, որ անհարմար իրավիճակներում են հայտնվում,հարկայինի աշխատակիցները հիասթափեցնում են իրենց հաճախորդներին:

«Երեք տարի վճարներից ազատված ենք եղել, միայն կոմունալ վճարներ են տալիս: Հայաստանում նման տեղ չկա: Այսօր զրոյով ենք գնալու տուն, դրա համար ո՞վ   է պատասխան տալու: Այս առևտրի կենտրոնում ոչ-ոք ապօրինություն թույլ չի տալիս, որ ամեն օր ահազանգով գան մեր աշխատանքը խաթարեն, ո՞վ է դրա համար պատասխան տալու:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ՊԵԿ-ը «Առինջ մոլ»-ում ստուգումներ է իրականացնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ո՞վ է պատասխան տալու,որ էսօր զրոյով ենք տուն գնալու

Опубликовано Armday.am Ժամանց Вторник, 9 апреля 2019 г.

Առինջ Մոլի աշխատակիցները խուճապի մեջ են

Опубликовано Armday.am Ժամանց Вторник, 9 апреля 2019 г.

http://armday.am/post/81085/heghapokho-tjo-n-arinq-or-orva-hatsits-ktre-n-arinj-mol-i-ashkhatakitsneri-taghavarnery-pek-y-pakel-e-(tesanjo-t)

Be the first to comment on "Հեղափոխություն արինք, որ օրվա հացից կտրե՞ն. «Առինջ Մոլ» -ի աշխատակիցների տաղավարները ՊԵԿ-ը փակել է (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ