Ասեցի՝ չէ, մորքուր ջան, ինչ ուզում ես՝ արա, ես քեզ գերեզմաններ հասցնողը չեմ

 

Պարզվում է՝ մեր օրերում քաղաքացիներից շատերը խուսափում են տաքսի նստել, որովհետև, ասում են՝ չգիտես, թե  ինչպիսի՞  մարդ կլինի  վարորդը: Պարզվում է՝ տաքսու վարորդներն էլ  են նույն վիճակում. մտածում են՝  ո՞վ է լինելու հերթական ուղևորը, ժպիտո՞վ են բաժանվելու, թե՞ բռունցքներով:

 

 

1000 դրամ տվեցին, բայց 5000 դրամի մանր ուզեցին

71-ամյա վարորդ Սարգիսը, 17 տարի է՝ տաքսի է վարում, սակայն ասում է՝ որոշել է այս գործը թողնել ու աշխատանքի այլ տարբերակ մտածել, որովհետև արդեն հոգնեցնում են խմած, հարբած, շատ խոսող, անկապ հարցեր տվող ուղևորները:

«Չես պատկերացնի՝ ինչքան եմ հոգնել: Հաճելի է, երբ նստում են, խնդրում են տեղափոխել նշված հասցեով ու ամբողջ ճանապարհին անիմաստ չեն խոսում: Հա, ասում են,  թե վարորդները շատ են խոսում, ուղևորների զահլան տանում են, բայց իրականում հակառակն է:  Ժամանակների հետ սա էլ փոխվեց, ու կրակն ընկանք:  Անընդհատ շեղում են, չեն մտածում՝  թողնենք՝ հանգիստ վարի մեքենան, որ ապահով տեղ հասնենք: Ամենօրյա խցանումները՝ մի կողմից, իրենց անդադար խոսելը՝ մյուս:]

Մի անգամ չդիմացա՝ մի կնոջ իջեցրեցի ճանապարհի կեսին, ասեցի՝ տվածդ փողը քեզ ուտի, վերցրու գնա, մենակ գլուխս մի տար: Խոսելը՝ մի կողմ, բա որ լինում են նաև մարդիկ, ովքեր մի քանի կիլոմետր քշել են տալիս, հետո ասում են՝ կայանիր մի տեղ, գնամ խանութից  բան առնեմ ու գամ: Գնում ու հետ չեն գալիս:

Картинки по запросу տաքսի

Մեկը մի անգամ հաշվիչը միացնել տվեց՝ 5700 դրամի քշել տվեց, հետո, թե՝ մտնեմ խանութ ու գամ. 1.5 ժամ սպասեցի, այդպես էլ չվերադարձավ:

Սովորաբար խուսափում եմ  կանգնել, երբ տեսնում եմ՝ մարդը խմած է, չնայած ոչ միշտ է բախտս բերում: Երբեմն տեսնում ես՝ կոկիկ հագնված է, փողկապով է, բայց պարզվում է՝ ալկոհոլի ազդեցության տակ է: Ցավալին այն է, որ հաճախ նաև հարբած կանայք են հանդիպում:  Վախը միշտ սրտումս  է:

Մի անգամ երեք հոգի Զեյթունից նստեցին՝ Կենտրոն պետք է տանեի, հետո փոշմանեցին, թե՝ չէ, Ավտոկայան, ու ամբողջ ճանապարհին վախենալու բաներ էին խոսում՝ սրա հետ վիճեցի, նրան ծեծեցի, և այլն: Ինձ մոտ ընդամենը 6000 դրամ փող կար՝ հազարանոցներով: Մոնումենտի մոտ 1000 դրամ տվեցին՝ դրեցի վերնաշապիկիս գրպանը, մեկ էլ, թե՝ մանրը տուր, մենք այստեղ իջնում ենք:

 

Картинки по запросу տաքսի

Հարցրի՝ ի՞նչ մանր,  պարզվեց, որ 1000 դրամ տվել են, բայց 5000 դրամի մանր են ուզում: Հետո հարձակվեցին ինձ վրա, լավ է, որ մի քիչ պարապած էի, հարվածեցի, երեքն էլ փախան»:

 

Ուղևորս ինձ սուրճ հյուրասիրեց

45-ամյա վարորդ Արմենն էլ պարծենում է՝  իրեն փորձել է ապահովագրել, տեղափոխում է հիմնականում կանանց:

«Տղաների շատ հազվադեպ եմ տեղափոխում: Ուղևոր եմ ունեցել՝ ասել է՝ արի գնանք միասին սուրճ խմենք: Տեսել եմ՝ լավ ուղևոր է եղել, գնացել եմ: Վերջում էլ տաքսու գումարը չեմ պահանջել: Հա, չիմանաս, թե տղա է ինձ հրավիրել սուրճ խմելու, աղջիկ էր»,- անկեղծացավ տաքսու վարորդը:

Շատ հանգիստ խմող էր, քնեց, մինչև հասանք նշված վայր

 

60-ամյա վարորդ Հովսեփն ասում է՝ արդեն այնքան լավ է սկսել  գործում հմտանալ, որ վտանգավորներին հեռվից է նկատում ու չի տեղափոխում:

Картинки по запросу տաքսի

«Մի օր շատ խմած մի մարդու  ընկերները նստեցրին տաքսի՝ գումարը վճարեցին, հասցեն տվեցին ու ասացին՝ դե տար: Շատ հանգիստ խմող էր, քնեց, մինչև հասանք նշված վայր, հիմա արթնացնում եմ՝ ոչ մի կերպ չի ստացվում: Նայում եմ՝ դիմավորող էլ չկա: Չգիտեի՝ ինչ անել: Մեկ էլ տեսնեմ՝ հարևաններից մեկը որոշեց  քնելուց առաջ ևս մեկ անգամ տնտղել բակը:  Ձայն տվեցի, թե՝ իջեք, տեսեք ո՞ր հարկում է ապրում, ո՞վ է, ասեք, թող գան տանեն: Պարզվեց՝ հենց այդ ուղևորի հայրն էր: Օգնեցի, գտան իրար (ծիծաղում է,- Ա.Կ)»:

Սպիտակ վերարկուով կինը մեքենայիս հավասար վազում էր

35-ամյա վարորդ Արամն էլ պատմեց, թե տարիքով մի կին գիշերվա կեսին ու ձմեռվա բքին տաքսին կանգնեցրել ու հրահանգել է, թե՝ քշի՛ գերեզմաններ,  սակայն ինքը հրաժարվել է:

«Մանկուց վախ է եղել մեջս: Ասեցի՝ չէ, մորքուր ջան, ինչ ուզում ես՝ արա, ես քեզ գերեզմաններ հասցնողը չեմ:  Զայրացավ, թե՝ էս ի՞նչ ձև ա, ու դուռը ինչքան ուժ ուներ՝ շրխկացրեց: Փողոցում լուսավորությունը շատ վատ էր, այդ կնոջ հագին էլ սպիտակ վերարկու էր, երբ  ուզեցի հեռանալ՝ մեկ էլ տեսնեմ՝ էս մեր մորքուրը մեքենայիս հավասար վազում է: Հա,  գերեզմանների անունը լսելուց հետո երևի դրա ազդեցության տակ էի, սկզբում մտածեցի՝ հոգի է: Շատ սարսափելի էր: Հետո ուշքի եկա, կանգնեցի, պատուհանը բացեցի ու ասեցի՝ մորքուր ջան, ոնց լինի՝ հիմա ուրիշ տաքսի կգա, մենակ թե ինձ հանգիստ թող, ես քեզ գերեզմաններ չեմ տանելու: Նա էլ, թե՝ հասկացանք, տղա ջան, ուղղակի կանգնի՝ վերարկուս հանեմ մեքենայիդ դռան տակից»:

Վարպետ ջան,  շուռ գանք՝ կանգնի

Գյումրեցի 44-ամյա վարորդ Լևոնն էլ հիշում է. «Մի ուսանող տղա նստեց տաքսի, ընկերոջ տուն էր գնում, բայց տեղը չգիտեր: Մի քանի սխալ շենքի մոտ կանգնեցինք, որովհետև անընդհատ ասում էր՝ սա չի, բայց հաստատ  մյուսն է, վերջում էլ, թե ՝ վարպետ ջան,  շուռ գանք՝ կանգնի: Ասի՝ տղա ջան, ճիշտ է՝ քո բերած ոլոր-մոլոր ճամփեքից գլուխս արդեն պտտվում է, բայց հույս չունենաս, որ շուռ կգանք, ես հմուտ վարորդ եմ: Շատ-շատ թեքվեմ, կանգնեմ՝ իջնես: Ընթացքում հայերենի դասեր եմ անցկացնում, էլի…»:

168.am

Be the first to comment on "Ասեցի՝ չէ, մորքուր ջան, ինչ ուզում ես՝ արա, ես քեզ գերեզմաններ հասցնողը չեմ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ