Իսկ դու ի՞նչ վերցրեցիր այս կյանքից․․․Սուտն էր շատ այս կյանքում թե՞ ճիշտը:

 

— Իսկ դու ի՞նչ վերցրեցիր այս կյանքից:
Ի՞նչ ստացար միայն նրա համար, որ դու ծնվել ես, որ հայտնվել ես այս կյանքում, որ ներկայությամբդ ինչ որ մեկի կյանքն ես գունավորել կամ էլ թունավորել:
Դե… Ինչ է՞, քեզ թվում է բոլորի համար քաղցր ե՞ս եղել, բոլո՞րն են քեզ սիրել: Իսկ ովքեր էլ որ սիրել են` անկեղծ ե՞ն եղել:
Խոսքեր լսեցիր, իսկ արարքներ տեսա՞ր:
Սուտն էր շատ այս կյանքում թե՞ ճիշտը:


Մարդիկ խամբում էին ապրելու, թե՞ ապրեցնելու համար:
Իսկ դու ապրեցիր այնպես, ինչպես ցանկանում էիր, թե՞ ուղղակի ձևացրեցիր:
Եվ հիմա, երբ քեզ հողից երկու քայլ է բաժանում, չե՞ս զղջում, որ չապրեցիր, որ ուրիշի կարծիքից կախված շնչեցիր:
Անզգա, չե՞ս հասկանում, որ կյանքում ինչ լինում մահացողին է լինում: Չհասկացա՞ր, մահով ոչինչ չեն փոխում:Մահացողի հետևից աշխարհը չի քանդվում, ծաղիկները չեն թառամում, իսկ մարդիկ էլ իրենց դիմակները դեն չեն շպրտում:

 

Ավտոբուսում քո տեղը ուրիշ մեկն է զբաղեցնում:Կրոասաններ գնելու հերթում, քո փոխարեն ուրիշն է քո բաժին կրոասանը գնում, իսկ քո թեյի բաժակը այդպես էլ դատարկ է մնում:Աշխարհը մեծ է, մարդիկ շատ:Դու կաս միայն նրանց համար, ովքեր քեզ սիրում են:Այդ է պատճառ, որ ժամանակդ անիմաստ մարդկանց վրա ծախսելուց առաջ պետք է մտածես, արդյո՞ք նրանք ինձ իմ մահից հետո կհիշեն, արդյո՞ք նրանք արժանի են իմ ժամանկաին, արդյոք ճիշտ մարդիկ են իմ սիրուն արժանանում:
Անիմաստ ծախսված ժամանակ և մի բուռ հիասթափություն:
Գիտե՞ս, կյանքը շարունակվում է, և եթե դու չկաս այս իրականությունում, ուրեմն կաս քեզ սիրող սրտերում:

Նյան «Հինգ թեյի գդալ տխրություն»

— Իսկ դու ի՞նչ վերցրեցիր այս կյանքից:Ի՞նչ ստացար միայն նրա համար, որ դու ծնվել ես, որ հայտնվել ես այս կյանքում, որ ներկայությամբդ ինչ որ մեկի կյանքն ես գունավորել կամ էլ թունավորել:Դե… Ինչ է՞, քեզ թվում է բոլորի համար քաղցր ե՞ս եղել, բոլո՞րն են քեզ սիրել:Իսկ ովքեր էլ որ սիրել են` անկեղծ ե՞ն եղել:Խոսքեր լսեցիր, իսկ արարքներ տեսա՞ր:Սուտն էր շատ այս կյանքում թե՞ ճիշտը:Մարդիկ խամբում էին ապրելու, թե՞ ապրեցնելու համար: Իսկ դու ապրեցիր այնպես, ինչպես ցանկանում էիր, թե՞ ուղղակի ձևացրեցիր:Եվ հիմա, երբ քեզ հողից երկու քայլ է բաժանում, չե՞ս զղջում, որ չապրեցիր, որ ուրիշի կարծիքից կախված շնչեցիր:Անզգա, չե՞ս հասկանում, որ կյանքում ինչ լինում մահացողին է լինում: Չհասկացա՞ր, մահով ոչինչ չեն փոխում:Մահացողի հետևից աշխարհը չի քանդվում, ծաղիկները չեն թառամում, իսկ մարդիկ էլ իրենց դիմակները դեն չեն շպրտում:Ավտոբուսում քո տեղը ուրիշ մեկն է զբաղեցնում:Կրոասաններ գնելու հերթում, քո փոխարեն ուրիշն է քո բաժին կրոասանը գնում, իսկ քո թեյի բաժակը այդպես էլ դատարկ է մնում:Աշխարհը մեծ է, մարդիկ շատ:Դու կաս միայն նրանց համար, ովքեր քեզ սիրում են:Այդ է պատճառ, որ ժամանակդ անիմաստ մարդկանց վրա ծախսելուց առաջ պետք է մտածես, արդյո՞ք նրանք ինձ իմ մահից հետո կհիշեն, արդյո՞ք նրանք արժանի են իմ ժամանկաին, արդյոք ճիշտ մարդիկ են իմ սիրուն արժանանում: Անիմաստ ծախսված ժամանակ և մի բուռ հիասթափություն: Գիտե՞ս, կյանքը շարունակվում է, և եթե դու չկաս այս իրականությունում, ուրեմն կաս քեզ սիրող սրտերում:Նյան "Հինգ թեյի գդալ տխրություն"

Опубликовано Հոգին է խոսում Четверг, 4 апреля 2019 г.

Be the first to comment on "Իսկ դու ի՞նչ վերցրեցիր այս կյանքից․․․Սուտն էր շատ այս կյանքում թե՞ ճիշտը:"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ