Հարցազրույց․․․Չպետք է մեր քիթը մտցնենք, ասենք՝ կարող ենք նոր տարածքներ վերցնել. Մեզ համար գլխավորը մեր տարածքները չտալն է. Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

 

Որքա՞ն է նոր պատերազմի հավանականությունն այսօր՝ հաշվի առնելովԱդրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե ամեն րոպե պետք է պատրաստ լինել սկսել։

Չկա նման բան. Ադրբեջանը նստած է նավթադոլարների վրա և չի գնա պատերազմի։ Միշտ պետք է հիշել, որ Հայաստանը Ադրբեջանի դեմ երբեք չի պատերազմում, պատերազմում են մի խումբ երկրներ։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը լսեց Թուրքիային ու պարտվեց։ Թուրքիան էլ այդ ժամանակ խնդիրներ ուներ Ռուսաստանի հետ, ռուսական օդանավ էր խփել։

Похожее изображение

Այսինքն մի խումբ պետություններ պատերազմում են մեկ այլ խումբ երկրների հետ։ Հիմա Ռուսաստանն ու Թուրքիան եղբայրներ են, այնպես որ պատերազմի չի գնա Ադրբեջանը։ Բաքուն հիմա լողում է նավթադոլարների մեջ, մյուս կողմից պետք է ցույց տա, որ այդ հողերն իրեն պետք են։ Դրա համար խաբում է ամբողջ ժողովրդին։ Այնպես որ պատերազմ դեռևս չի լինի։

 

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն առաջ է քաշել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքը և նշել, որ մեր բանակը անցնում է ակտիվ պաշտպանության, որը ենթադրում է նաև հարձակողական գործողություններ։

Картинки по запросу Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

Թուրքերն ուժեղացրել են իրենց սահմանը։ Նրանք ոչ թե վախենում են, որ մենք կհարձակվենք, այլ մեզ վրա հարձակվելուց գիտեն, որ մեկ է փախչելու են, որ շատ հետ չփախչեն։ Այսինքն իրենց զորքը կանգնեցնեն ու թույլ չտան, որ մեր զորքը շատ առաջ գնա։ Այնպես որ, առաջ գնալու համար գնացքն արդեն գնացել է, պետք է 10-15 տարի առաջ անեին այդ գործողությունները։ Մենք հիմա դրա համար ռեսուրսներ չունենք, բայց ունենք այն ռեսուրսը, որ կարող ենք հանգիստ պաշտպանել մեր երկիրը։ Առաջ գնալու համար ժամանակն անցել է։

 

Նշվում է, որ վերջին պայմանավորվածությունների արդյունքում հրադադարի խախտումներն ավելի քիչ են։ Դուք հաճախ եք լինում Արցախում, ինչպիսի՞ն է իրավիճակը։

Похожее изображение

Խախտումներ եղել են, կան ու կլինեն։ Իմ կարծիքով, ռուս-թուրքական լավ հարաբերություններն են պատճառը, որ զսպում են Ալիևին։ Մերոնք միշտ սպասում էին, որ մեզ խփեն, որ մենք պատասխանենք, իսկ հիմա մերոնք էլ են լավ խփում։ Իրենք արդեն դա հասկացել են։ Այս երկու գործոնները թույլ են տալիս, որ վիճակը համեմատաբար հանգիստ լինի։

 

Այսինքն մենք հիմա ավելի պատրաստված ենք, քան ապրիլյան պատերազմի ժամանա՞կ։

Իհարկե, անկասկած։ Հիմա մենք ավելի շատ գործողություններ ու քայլեր ենք անում, որ առաջնագիծը վերազինվի։ Այդ ուղղությամբ շատ բան է արվել ու դա շարունակվում է։ Թուրքերը տեսնում են մեր գործողությունները և հասկանում են, որ եթե նոր պատերազմ լինի, իրենց համար շատ ավելի վատ կլինի։

Картинки по запросу Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

Նոր կառավարությունը հայտարարում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Դուք ինչ կարծիքի եք, այս փուլում դա հնարավո՞ր է։

Համանախագահները հայտարարել են, որ դա կարող է լինել կողմերի համաձայնությամբ։ Մեր ցանկությունն է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, բայց Ադրբեջանը ոչ մի դեպքում դրան չի գնա։ Բանակցությունները գնում են, ձևաչափը կա, ինչո՞ւ պետք է Բաքուն կատարի մեր ցանկությունը։ Մեր սխալն այն է, որ հենց առաջին օրից պետք է բանակցություններ վարեր ոչ թե Հայաստանը, այլ Արցախը։ 1994 թվականին ադրբեջանցիները նամակներ էին գրում Ղարաբաղին և որպես կողմ էին դիտարկում։

Եթե այն ժամանակվա փաստաթղթերը նայենք, Արցախը կա, բայց հետո նրանք որոշեցին, որ բոլոր տեղերից բացառել Ղարաբաղին։ Սա ավելի շատ դիվանագիտական սխալի հետևանք է։ Դա մեր մեծ սխալն է և իրենց մեծ հաջողությունը։ Անհեթեթ է, որ Ղարաբաղը բանակցության կողմ չէ, փոխարենը Հայաստանն է բանակցում։

 

Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանն էլ օրերս հայտարարեց, որ հարցը կարող է լուծվել միայն պատերազմով և պատերազմ մի օր լինելու է։ Ձեր կարծիքով, Արցախի հարցն ինչպե՞ս կարող է լուծվել։
Ի՞նչ պատերազմի միջոցով։ Մենք պետք է ամուր նստենք ու պաշտպանենք մեր սահմանները։ Մենք դա հարյուր տոկոսով կարող ենք, ու չպետք է մեր քիթը մտցնենք, ասենք՝ կարող ենք նոր տարածքներ վերցնել։ Մեզ համար գլխավորը մեր տարածքները չտալն է։ Թե չէ երգերի մեջ էլ գնում ենք Մուշ ու Արդահան։

lragir.am

Be the first to comment on "Հարցազրույց․․․Չպետք է մեր քիթը մտցնենք, ասենք՝ կարող ենք նոր տարածքներ վերցնել. Մեզ համար գլխավորը մեր տարածքները չտալն է. Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ