Սիրում եմ քեզ, տա՛տ…

 

Երբ ես 2 կամ 3 տարեկան էի, ես քեզ չէի սիրում, բայց լինում էին օրեր, որ ես «ստիպված» էի քեզ հետ մնալ: Էդ ժամանակ ես լացում էի, որ ինձ քեզ մոտ չթողնեն. «Չէ, ինձ իրա մոտ մի թողեք, ես «տատ սիրող չեմ»…»
Երբ ես մի փոքր մեծացա ու դարձա 5-6 տարեկան, սկսեցի քեզ ամենաշատը սիրել: Դու մեր տանը չէիր ապրում, բայց ես համարում եմ, որ քեզ հետ եմ մեծացել, որովհետև հնարավորություն ունեի ցանկացած պահի գալ քեզ մոտ: Դու էլ էիր գալիս մեր տուն, իսկ էն օրերին, երբ մեր տանն էիր մնում, մենք երեք քույրերով պատերազմում էինք, որ որոշենք թե ում կողքին ես քնելու…


Իսկ գիշերը դու նույն պատմություններն էիր պատմում… Պատմություններդ հիշում եմ բառ առ բառ: Դու ամեն անգամ պատմում էիր թե դպրոցում ինչքան լավ ես սովորել ու դասատուդ «տետրակիդ մեջ նախշԸտորած» հինգ էր դնում: Իսկ պատմություններդ միշտ նույն բանաստեղծությունով էիր եզրափակում`
«Մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք,
Մի զարկ տվեք ցարի գահին,
Որ կործանվի նա հիմնովին…» 


Եթե հնարավորություն լիներ հիմա էլ գլուխս կդնեի ծնկներիդ ու կխնդրեի, որ պատմես քո էն բոլոր պատմությունները, որոնք անգիր եմ արել:
Տա՛տ, ես քեզ էնքան եմ կարոտել…
Սիրում եմ քեզ տա՛տ…

Լուսի Սաքանյան 🌛

Սիրում եմ քեզ տատ ❤

Опубликовано Հոգին է խոսում Пятница, 5 апреля 2019 г.

Be the first to comment on "Սիրում եմ քեզ, տա՛տ…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ