Առանձնակի դաժանությամբ սպանություն Լոռու մարզում

 

Այսօր՝ ապրիլի 8-ին սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Թումանյանի բաժին բերման է ենթարկվել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Կամո Կիրակոսյանը։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 46-ամյա Արսեն Սարդարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու, դին այրելու մեջ։

Ա. Սարդարյանը ապրիլի 4-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից։

Նա իր վարած Mercedes մակնիշի 34 RA 735 համարանիշի ավտոմեքենան հանգստյան օրերին շահագործում էր որպես տաքսի և Երևանից պատվիրատուի հետ ուղևորվել է Լոռու մարզ։

 

Հաջորդ օրվանից հարազատները ոչ մի տեղեկություններ չեն ունեցել Ա. Սարդարյանից։

Նրան զանգահարում էին, սակայն նա կամ զանգերին չէր պատասխանում կամ անհասանելի էր տալիս։ Գրեթե մի քանի օր Լոռու մարզի ոստիկանները կատարել էին հսկայածավալ որոնողական աշխատանքներ և ինչքան կասկածելի վայրեր կար, «սանրել են», ու արդեն ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզի ոստիկանները քննիչների հետ կազմում են օպերատիվ-հետախուզական և քննչական խմբեր ու հայտնաբերում են Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին լինում է Կ. Կիրակոսյանը։

Նա բերման է ենթարկվում ու արդեն փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ սպանությունը կատարել է ինքը և այրված դին գտնվում է Լոռու մարզի Աքորի վարչական տարածքում։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և այս պահին Կ. Կիրակոսյանը ոստիկանների ու քննիչների ուղեկցությամբ տեղափոխվում է այն վայրը, որտեղ թաքցրել է դին։

Ֆոտոլրագողի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կասկածյալ Կ. Կիրակոսյանն այդ օրն էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։ Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Քննիչի որոշմամբ Կ. Կիրակոսյանը ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ֆոտոռեպորտաժ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/04/08/1121751/

Be the first to comment on "Առանձնակի դաժանությամբ սպանություն Լոռու մարզում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ