Երաշտային իրավիճակն էլ առաջարկում եմ կոչել ՔԱՉԱԼ․․․Ի պատասխան Աշոտյանի գրառման․․․

 

Գագիկ Սուրենյանն անդրադառնալով Արմեն Աշոտյանի գրառմանը գրել է․

-Երաշտային իրավիճակն էլ առաջարկում եմ կոչել ՔԱՉԱԼ․․․

Ներկայացնում ենք Ա․ Աշոտյանի ֆեսբուքյան րառումն ամբողջությամբ․․․

 

Փաստորեն, “Քաղաքացու օր” սահմանելու օրինագիծը ԱԺ-ում քննարկվում է արդեն։

Ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց մի տեսակ կիսատ է:

Կրկնում եմ առաջարկությունս։ Կարող եք սա էլ «copy-paste» անել։

Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխականներ, ամբողջությամբ վերանայեն օրացույցը և մտցնեն նոր, հեղափոխական օրացույց:

 

Օրինակ՝

1. Վերացնել նահանջ տարին, որովհետև Նոր Հայաստանում նահանջ տարի լինել չի կարող, բոլոր տարիները պիտի միայն առաջընթացի տարիներ լինեն:
2. 12 ամիսները վերանվանել 12 նոր նախարարությունների անուններով:
3. Նախկինում օգտագործվող մ.թ.ա-ն փոխարինել ն.փ.ա-յով:
4. Նոր տարին տեղափոխել և նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի 1-ին:
5. Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով:
6. Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն այլևս պետք չէ:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՆՈՐ ՕՐԱՑՈՒՅՑ նախաձեռնություն:

Փաստորեն, “Քաղաքացու օր” սահմանելու օրինագիծը ԱԺ-ում քննարկվում է արդեն։Ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց մի…

Опубликовано Armen Ashotyan Понедельник, 8 апреля 2019 г.

Երաշտային իրավիճակն էլ առաջարկում եմ կոչել, ՔԱՉԱԼ․․․Գագիկ Սուրենյան

Be the first to comment on "Երաշտային իրավիճակն էլ առաջարկում եմ կոչել ՔԱՉԱԼ․․․Ի պատասխան Աշոտյանի գրառման․․․"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ