Օգնի՛ր, երբ քեզ խնդրում են!! Օգնության 3 ոսկե կանոն.

 

Մեր երկրում այսօր շատ ակտուալ է օգնության թեման, որովհետև դրա կարիքը կա բոլոր բնագավառներում և փոխհարաբերություններում:

Օգնության 3 ոսկե կանոն.

Կյանքում լինում են դեպքեր , որ օգնության ձեռք մեկնելուց հետո հիասթափվում եք կամ հանդիպում ոչ  ադեկվատ վերաբերմունքի: Այդ դեպքում պետք է.

  1. Օգնեք միայն այն դեպքում, երբ ձեզ այդ մասին խնդրում են:

Շատ դեպքերում ձեզ թվում է, որ դուք ավելի լավ գիտեք կամ ավելի լավ եք հասկանում ինչ է պետք ձեր բարեկամին կամ մտերիմին և փորձում եք նրա փոխարեն անել ինչ-որ բան:

 

Օրինակ, երբ 16 տարեկան երեխայի փոխարեն ընտրոււմ եք ԲՈՒՀ-ը, ստիպում պարապել և սովորել: Կամ ամուսնուն ստիպում եք զբաղվել սպորտով ու նրա համար տարբեր մարզասրահների աբոնեմենտներ եք գնում:

Որդին կամ դուստրը չեն ուզում 30 տարեկանում ամուսնանալ, բայց դուք ստիպում եք, որովհետև կարծում եք , որ այդպես է ճիշտ:

Կանգ առե՛ք: Դա նրանց կյանքն է և նրանք Ձեզ չեն խնդրել օգնել իրենց:

 

Եթե ոչ, դուք կստանաք ատելություն և վատ վերաբերմունք: Դուք սրանով ոտնահարում եք նրա արժանապատվությունը, ձեր արարքով հասկացնելով, որ դուք ավելի խելացի եք, իսկ նա չի հասկանում ինչն է իր համար ավելի լավ:

2.Օգնեք միայն այն դեպքում , երբ Ձեզ խնդրել են ու դուք դրա հնարավորությունը ունեք:

Բոլորի մոտ էլ լինում են դժվար ու հոգնած իրավիճակներ:Եթե դուք սիրում եք Ձեզ, հոգ եք տանում Ձեր հանգստի և նորմալ կյանքի մասին, դուք նաև հնարավորություն կունենաք օգնել ուրիշներին,եթե նրանք Ձեզ կխնդրեն:

Եթե դուք ինքներդ հիվանդ ու հոգնած եք, նյարդային ու թույլ, ուրիշներին օգնելը Ձեզ ուղղակի կոչնչացնի:

3.Օգնեք նրանց, ովքեր պատրաստ են գործողության մեծ մասն իրենք անեն և նաև ուզում են , որ իրենց օգնեք:

Եթե մարդն արդեն հավատացած է, որ ոչինչ հնարավոր չէ անել և չի ուզում անել, երբ դուք նրա փոխարեն անում եք, վերցնում եք ողջ բացասականն ու դժվարությունը Ձեզ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Fullnews.su

Be the first to comment on "Օգնի՛ր, երբ քեզ խնդրում են!! Օգնության 3 ոսկե կանոն."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ