Թեստ. որոնք են ձեր կյանքի արժեքները

 

Նայեք լուսանկարին և պատասխանեք՝ ինչ եք առաջինը տեսնում:

Տղա: Կյանքում ձեզ համար ամենակարևորն ընկերական հարաբերությունների հաստատումն ու պահպանումն է: Միշտ պատրաստ եք հասկանալ ընկերոջը, օգնության հասնել՝ նույնիսկ ի վնաս սեփական շահերի: Ձգտում եք ընկերների կողքին լինել, օգնել նրանց խնդիրների լուծման հարցում: Ձեզ համար միևնույն չէ՝ ինչ է կատարվում նրանց կյանքում. դրական փոփոխություններն ուրախացնում են ձեզ, չեն հարուցում ձեր նախանձը: Գիտեք, որ ընկերն այն մարդը չէ, ով կլուծի ձեր խնդիրները, այլ նա, ով ձեզ հետ միասին կդիմավորի դրանք: Ընկերը նա է, որ պատրաստ է զիջման գնալ տարաձայնությունների դեպքում, և ոչ թե՝ պահանջել, որ փոխվեք կամ փոխեք ձեր դիրքորոշումը:

 

Տներ: Ձեզ դուր է գալիս ապրել լիարժեք կյանքով, կենտրոնանալ ամենի վրա, ինչն իսկապես հուզում է ձեզ: Ցանկանում եք զբաղմունք գտնել, որը ձեզ դուր է գալիս, հաճույք ստանալ՝ ինչպես աշխատանքից, այնպես էլ՝ ազատ ժամանակ: Սիրում եք պարել, վայելել կյանքը, ուրախանալ, շփվել մարդկանց հետ: Սովորաբար ուշադրության կենտրոնում եք:

Ծառ: Ամեն ինչի դրական կողմն եք տեսնում: Հազվադեպ եք վատ տրամադրություն ունենում: Ստեղծագործող մարդ եք, սիրում եք կյանքը վառ գույներով ներկել: Վատագույն պահերին կարողանում եք ցույց տալ լավագույն հատկությունները, ճգնաժամային պահերին իդեալական զրուցակից եք, լավագույն դաշնակից: Միշտ գտնում եք բառեր՝ մարդկանց աջակցելու համար: Երբեմն այնքան շատ բան եք տալիս մյուսներին, որ մոռանում եք ձեր մասին:

 

Թռչուններ: Շատ մոտ եք բնությանը, ձեզ լավ զգալու համար պետք է կապված լինեք բնության հետ: Հանգստության ու ներդաշնակության կարիք ունեք: Ապագայի հետ մեծ հույսեր ունեք, հենց այդ պատճառով հավատացած եք, որ վաղն ավելի լավը կլինի: Միշտ կենտրոնացած եք այն ամենի վրա, ինչ պետք է տեղի ունենա:

Սարեկաբույն: Տարված եք կյանքով, ինքնավստահ եք, երբեք չեք կասկածում ձեր ուժերին: Չեք վախենում սխալներ թույլ տալ: Գիտեք, որ սխալներ չի գործում նա, ով ոչինչ չի անում, և, որ առաջ շարժվելու միակ միջոցը քայլեր ձեռնարկելն է: Դա է պատճառը՝ ինչու կանգ չեք առնում, երբ լուծում եք ձեր առջև դրված խնդիրները: Խիզախ եք, լավատես, միշտ հասնում եք նպատակներին: Ձեր նպատակասլացությունը հիացմունք է առաջացնում:

Be the first to comment on "Թեստ. որոնք են ձեր կյանքի արժեքները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ