«Այսօր՝ ապրիլի 7-ին ես տեսա իմ կյանքի ու գիտակցության ամենագեղեցիկ ու վեհ տեսարաններից մեկը». Վարուժան Գեղամյան

 

Այս լուսանկարը կարող է միայն մասնակի հուշել, թե ինչ հուզում ապրեցի ես այսօր։
Այսօր՝ ապրիլի 7-ին ես տեսա իմ կյանքի ու գիտակցության ամենագեղեցիկ ու վեհ տեսարաններից մեկը։ Ազատագրված հայկական Արցախի սրտում բացվեց Ստեփանակերտի մայր տաճարը։

Բայց ինքնին եկեղեցու կառույցը ոչինչ չէր նշանակի, եթե այն օծելու համար եկեղեցի մուտք գործող Հայոց հայրապետը հատուկ չկանգներ դռան շեմին ու չօրհներ կանոնավոր շարված Հայոց բանակի զինվորներին ու սպաներին՝ նրանց, ով Վեհափառի, հավաքված բազմության, պետական այրերի ու Հայոց պետականության միակ հովանավորն է ու պահապանը։

Ես պաթոս չեմ սիրում, բայց գիտեմ, որ էս տեսարանի համար հոգի ու կյանք են տվել տասնյակ սերունդներ։ Էս տեսարանում էն բաներն են, որոնք էս աշխարհում մերն են, յուրօրինակը ու միակ մերը՝ մեր բանակը ու մեր եկեղեցին։
Ապրիլի 7-ը շնորհավոր։ Մի՛քաշվեք սիրել ու զարգացնել ձերը։

 

https://blognews.am/arm/news/603147/aysor-aprili-7-in-es-tesa-im-kyanqi-u-gitakcutyan-amenagexecik-u-veh-tesaranneric-meky-varuzhan-gexamyan.html

Be the first to comment on "«Այսօր՝ ապրիլի 7-ին ես տեսա իմ կյանքի ու գիտակցության ամենագեղեցիկ ու վեհ տեսարաններից մեկը». Վարուժան Գեղամյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ