Սիրելի երևանցիներ, այսօր մեր երկրի ու մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է՝ Մայրության և գեղեցկության օրը

 

Սիրելի երևանցիներ,

 

այսօր մեր երկրի ու մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է՝ Մայրության և գեղեցկության օրը: Այս հրաշալի օրը, երբ վայելում ենք փոքր-ինչ ուշացած գարնան արևի առաջին ճառագայթները, ավելի հեշտ է տեսնել տոնի հիմքում ընկած Ավետման խորհուրդը: Տոն, որը մեզ վերածննդի հույս ու գալիքի լուսավոր օրերի սպասում է տալիս: Եվ իհարկե, այդ լույսը մեզ մոտ է գալիս կնոջ միջոցով և կնոջ հուշած ճանապարհներով՝ մեղմ ու հանգիստ, բայց նաև՝ պայծառ ու հաստատակամ:

Ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց՝ մայրերին ու քույրերին, մեր գործընկերուհիներին, զինծառայող և ոստիկան կանանց, բուժաշխատողներին, ուսուցիչներին ու դաստիարակներին, բոլոր նրանց, ովքեր իրենց անփոխարինելի մասնակցությամբ կառուցում են մեր վաղվա օրը՝ ավելի լավը դարձնելով մեր կենցաղը, մեր երկիրն ու մեր աշխարհը:
Շնորհակալություն Ձեզ, սիրելի՜ կանայք:

 

Սիրելի երևանցիներ, այսօր մեր երկրի ու մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է՝ Մայրության և գեղեցկության օրը: Այս…

Опубликовано Hayk Marutyan Воскресенье, 7 апреля 2019 г.

Be the first to comment on "Սիրելի երևանցիներ, այսօր մեր երկրի ու մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է՝ Մայրության և գեղեցկության օրը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ