Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղության պարտադրման օրակարգով. ՀՀ վարչապետ

 

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հետ պետք չէ խոսել պատերազմի սպառնալիքով: Պատերազմի սպառնալիքին Հայաստանը պատասխանելու է խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղության պարտադրման օրակարգով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ 12-րդ արտահերթ համագումարում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Չի կարելի սպառնալ դիմացի ժողովրդին: Սպառնալիքով ժողովուրդների հետ չեն խոսում: Եվ, ընդհանրապես, մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով: Մեզ ընդհանրապես պետք չէ սպառնալ պատերազմով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղության պարտադրման օրակարգով: Խաղաղության կոչին արձագանքելու ենք խաղաղության պատրաստակամության օրակարգով»,- նշեց վարչապետը:

 

ՀՀ վարչապետը նշեց, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելն այսօր հայկական կողմի կարևորագույն խնդիրն է, և անհոգնել աշխատելու են այս խնդիրը լուծելու ուղղությամբ:

http://armday.am/post/80897/paterazmi-sparnaliqin-pataskhanelo-enq-khaghagho-tjan-partadrman-orakargov-hh-varchapet

Be the first to comment on "Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղության պարտադրման օրակարգով. ՀՀ վարչապետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ