Մի բան հարցնեմ կարող է իմանաք, 20 տարի է մտածում եմ

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաքիրի այնքան սիրելի ձեր հրաշափառ էությունը.

 

Մի բան հարցնեմ, կարող է իմանաք, վայթե 20 տարի է մտածում եմ.-որտեղի՞ց մեր ժողովրդին ֆաշիզմ, ո՞վ է բերել սրսկել, ո՞ր ճամփեքով, ինչպե՞ս ու երբ են ներմուծել ֆաշականությունը, թեկուզ մեկի մեջ։ Թվում է, թե սարսափելի տառապանքներով անցած ժողովուրդը պիտի գենական մակարդակում մերժած ունենար մարդատյացությունը, բայց, առը հա՝ թե բա՝ լավը, ճիշտը, ճշմարիտը, դրուստը, գովելին ու հարգելին մեծամասնականն է, ով նման չէ մեծամասնությանը, ջնջխելու է արժանի։

Կբացատրե՞ք, այդ ինչպես է սահմանվում մեծամասնությունը, այդ ինչ բանաձեւ կա մազերի երկարության կամ հագուստի կամ ճաշակի ճշմարիտը որոշելու։

Այդ ինչպես են որոշում ուրիշի կյանքի ճիշտը։ Որոշողների կյանքի ճի՞շտն ով եւ որտեղ է որոշում, կամ համաձայն ե՞ն, որ իրենց կյանքի ճիշտն էլ որոշեն նրանք, ում վառելու, ոչնչացնելու, վերացնելու, արտաքսելու կոչեր են անում այնպիսի ինքնավստահությամբ, որով սեփական անունը չեն կարող արտաբերել։

Այո, խոսքս երեկվա աղջկա ելույթից հետո ֆաշիստական բոցավառ շքերթի մասին է։ Դա ընդամենը հերթական առիթն էր մարդակերության պոռթկման։ Ոչ վերջինը ցավոք։ Հետաքրքիր է, այդ մարդուն սատկացնելու ցավով տառապողները կարող է՞ իմանան ինչու էր հիտլերն ընկել հրեաների ետեւից, կամ ինչ էր շաքիրն ուզում իրենց պապերից ու տատերից։ Պատմեք իմանանք, թե գիտեք։

 

Ես գիտեմ, որ Արցախի հարցն էլ կլուծենք, Կորեաներն էլ կմիացնենք, օզոնի ծակն էլ կփակենք, տո այլմոլորակայիններին էլ խաշլամա ուտել կսովորեցնենք ու դուդուկ նվագել կստիպենք, բայց չգիտեմ, թե երբ է գալու այն օրը, երբ առեղծվածային ու հրեշավոր չարությունից կազատվի մեր վերջին քաղաքացին։ Երկու օր է մտածում եմ՝ տեսնես ում հաշվին է սեռափոխ եղել էդ աղջինը, ում մարդուն է ձեռից տարել, քանի հոգու է մորթել
կերել, տեսնես ինչքան հող է հանձնել կամ քանի նկար է գողացել պատկերասրահից, գուցե ծտերին մկնդեղով սատկացնում է օրնիբուն էդ ծավալի ատելության արժանանալու համար։

Էլ դարդուցավ չունի, գուցե։
Մարդատյացներին կուզեմ հարցնել.-ունե՞ք պիտանի եւ անպիտան մարդկանց ամբողջական եւ սպառիչ ցանկ, այբբենական կարգով, ցանկալի է, դրեք ֆեյսում կարդանք իմանանք՝ որ ցուցակում ենք։ Չեք ամաչո՞ւմ, դուք ձեզ հայելու մեջ նայել ե՞ք, գերմարդ ե՞ք, թե՞ գերմարդու բանաձեւն ունեք, բայց նախանձաբար գաղտնի եք պահում։ Կուլտիվացրեք, կլոնավորեք, շատացեք, ինչու եք ձեր մաքրամաքուր եսն ու հրաշափառ էությունը միայն ձեզ պահել։ Նախանձը մեղք է, անխիղճներ»

 

Մի բան հարցնեմ կարող է իմանաք, 20 տարի է մտածում եմ

Be the first to comment on "Մի բան հարցնեմ կարող է իմանաք, 20 տարի է մտածում եմ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ