Ստեփանակերտի Աստվածամոր Տաճարում ապրիլի 7-ին Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ կմատուցվի առաջին պատարագը

 

Ստեփանակերտում ապրիլի 7-ին՝ ժամը 10:00-ին, կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը:

Արցախի թեմի առաջնորդարանից տեղեկացնում են, որ նույն օրը ժամը 11:00-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ կմատուցվի առաջին պատարագը:

 

Հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու Մայր տաճարի կառուցման առաջին բարերար Հրանտ Վարդանյանի երկու որդիները՝ Կարեն և Միքայել Վարդանյանները. ընտանիքը ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ:

Միջոցառմանը կմասնակցեն նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Մայր տաճարի այլ հովանավորներ, պետական այրեր, հյուրեր և այլք:

 

https://www.haydzayn.com/am/page/stepanakerti-astvacamor-tajaroum-aprili-7-i-amenayn-hayoc-katoxikosiceramb-kmatoucvi-arajin-patarage

Be the first to comment on "Ստեփանակերտի Աստվածամոր Տաճարում ապրիլի 7-ին Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ կմատուցվի առաջին պատարագը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ