«Բա չասե՞ս՝ գոնե դուք հանգիստ նստեք տեղներդ». Ստյոպա Սաֆարյան

 

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԺ ամբիոնից, օրինակ, 2008թ. մարտի 1-ին ելույթ են ունեցել ու խոսքով և քվեարկությամբ 10 մարդու սպանություն հիմնավորվել ու հիմքեր ստեղծել։

Տրանսգենդերի ելույթից, ինչպիսին էլ լինի իմ/մեր վերաբերմունքը, որքան ինձ է հայտնի, դեռ մարդ չի մեռել կամ սպանվել։

 

Սա գրեցի հատկապես Էդիկ Շարմազանովի հայտարարությունը կամ ՀՀԿ-ին սատարածների/սատարողների մեկնաբանությունները կարդալիս։ Բա չասե՞ս՝ գոնե դուք հանգիստ նստեք տեղներդ։

Իսկ ինձանից էլ տրանսգենդերների մասին կարծիք մի հարցրեք, որոշ հարգելի ընկերներ։

 

Ես ձեզ նման ինձ բոլոր ոլորտների գիտակ չեմ համարում, որ իմանամ՝ նրանք բուժվող են, դա ձեռքբերովի է, թե ինչ է։

Նույն տրամաբանությամբ չեմ կարող խոր մասնագիտական կարծիք հայտնել դելֆինների մասին։ Մենք ձեր նման բազմակողմանի զարգացած չենք»։

 

ԱԺ ամբիոնից, օրինակ, 2008թ. մարտի 1-ին ելույթ են ունեցել ու խոսքով և քվեարկությամբ 10 մարդու սպանություն հիմնավորվել ու…

Опубликовано Styopa Safaryan Суббота, 6 апреля 2019 г.

Be the first to comment on "«Բա չասե՞ս՝ գոնե դուք հանգիստ նստեք տեղներդ». Ստյոպա Սաֆարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ