Փափկասուն տիկնայք. ՊԵԿ-ում էլի բերանբացություն են արել. նոր բացահայտում.

 

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ աշխատակիցները, պարզվում է, բոլոր առումներով են արտոնյալ: Նրանք ոչ միայն գրեթե ամեն ամիս պարգեւավճարներ են ստանում, այլեւ ամեն երեկո պետության հաշվին աշխատանքից գնում են տուն:

Картинки по запросу ՊԵԿ

Երեկոյան, երբ աշխատանքային ժամն ավարտվում է, ՊԵԿ-ի շենքին են մոտենում մոտ 7-8 ավտոբուս, պետական համարանիշերով, որոնք աշխատակիցներին տանում են տուն, ընդ որում՝ մեծամասամբ միայն կին աշխատակիցներին:

 

Ուշագրավ է, որ կառավարության աշխատակազմին սպասարկող մեքենաների կրճատման ֆոնին ՊԵԿ-ն իրեն նման ճոխություն է թույլ տալիս:

Похожее изображение

Վերջերս մենք գրել էինք, որ Ռաֆիկ Մաշադյանն ընդհանուր ժողովի ժամանակ ՊԵԿ աշխատակիցներին հորդորել էր ավտոբուսների մեջ քիչ բերանբացություն անել պարգեւավճարների մասով: Նա նկատի ուներ հենց այս ավտոբուսները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Փափկասուն տիկնայք. ՊԵԿ-ում էլի բերանբացություն են արել. նոր բացահայտում. «Ժամանակ»

Be the first to comment on "Փափկասուն տիկնայք. ՊԵԿ-ում էլի բերանբացություն են արել. նոր բացահայտում."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ