Ցավոք սրտի ուշ հասկացա որ երեխաս հիվանդ է

 

Ես 42 տարեկան էի, երբ ծնվեց աղջիկ: Մենք որդի ունեինք, և որոշել էինք այլևս երեխա չունենալ: Ես ու ամուսինս աշխատում էինք, բավականին լավ էինք վարձատրվում: Եվ այդ հղիությունը անսպասելի էր ու անցանկալի: Ես ստիպված թողեցի աշխատանքս, ու նստեցի տանը: Երբ իմացա որ աղջիկ է ծնվելու, անկեղծ ասած, շատ ուրախացա, մտածեցի նա ինձ համար ընկերուհի կլինի, կօգնի ինձ տան գործերում, մենք միասին կգնանք գնումների,..

 

Երբ լրացավ դստերս մեկ տարին, ես նրա մոտ փոփոխություն զգացի, ես գիտեի, որ փոքրահասակ երեխնաերը շատ են լացում, կամակոր են լինում: Որքան մեծանում էր, այնքան անտանելի էր դառնում: Նրա հետ անհնար էր խաղալ, հանգիստ ուտել, մեր տունը վերածվել էր մարտի դաշտի: Իմ փոքրիկ աղջիկը քմահաճ էր, հիստերիկ, գիշերները չէր քնում, ամեն ինչի համար լաց էր լինում, ճչում, ինչ անում էի գոհ չէր մնում, առավոտից մինչև երեկո մեր տանը լացի ձայն էր լսվում, ես էլ հունից դուրս էի գալիս, նրա վրա բարկանում էի, երբեմն կոպտորեն բռնում թևից ու քարշ էի տալիս սենյակ: Ոչինչ չէր օգնում, ես սկսել էի խստորեն պատժել նրան, ուրիշ ճար չունեի:

 

Մանկապարտեզի մասին խոսք անգամ լինել չէր կարող: Իմ կյանքը դժոխքի էր վերածվել: Ես այլևս
ուժ չունեի դիամանալու: Ըներուհիս խորհուրդ տվեց դիմել հոգեբանի: Նա մասնագիտությամբ մանկավարժ էր, և հետևելով աղջկաս վարքին հասկացել էր, որ երեխան մասնագետի օգնության կարիք ունի: Իսկ ես նրան
պատասխանեցի, որ նա ուղղակի քմահաճ, կամակոր, եսասերի մեկն է, որ սովորել է, որ նրա բոլոր քմահաճությունները համբերատար տանում եմ: Ու ես սկսեցի ավելի խիստ պատժել աղջկաս:

Մի օր երբ ես նրան անկյուն կանգնեցրի ու ասացի, որ մինչև երեկո այնտեղ է մնալու, նա չարացած հայացքով նայեց ինձ, ու գլուխ սկսեց հարվածել պատին, մինչև որ դեմքը արյունլվա եղավ: Ես վազեցի ու գրկեցի նրան: Արցունքները հոսում էին աքերիցս:

 

— Սիրելիս, հանգստացիր, ես էլ չեմ պատժի քեզ, փոքրիկս:
Հաջորդ օրը մենք գնացինք հոգեբանի մոտ: Նա զննելով երեխային ասաց, որ երեխան բուժման
կարիք ունի:

Ես ինձ այնքան մեղավոր էի զգում, փաստորեն իմ երեխան օգնության կարիք ուներ, իսկ ես նրան պատժում էի: Բժիշկն ինձ բացատրեց, որ իմ նման վերաբերմունքն ավելի է խորացրել երեխայի մոտ հիվանդությունը: Նման երեխաներին միմիայն քնքշանք է հարկավոր, նրանց հետ պետք է շատ համբերատար լինել: Ես անչափ շնորհակալ եմ հոգեբանին ինձ աջակցելու ու իմ երեխային օգնելու համար:

Աղջիկս արդեն 5 տարեկան է: Մենք միասին կարողացանք հաղթահարել խնդիրը: Այժմ ամեն գիշեր քնելուց առաջ աղջիկս ասում է. Սիրում եմ քեզ մամ, դու աշխարհի ամենալավ ու ամենաբարի մայրիկն ես:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Be the first to comment on "Ցավոք սրտի ուշ հասկացա որ երեխաս հիվանդ է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ