Ժամանակակից բժշկության հրաշքները. ուր է հասել գիտությունը

 

Մինչ մենք սպասում ենք բուժհաստատությունների երկար հերթերում, բժշկական գիտությունը լայն քայլերով առաջ է շարժվում: Այն, ինչն անհնար էր թվում տասը տարի առաջ, այսօր արդեն փորձարկման է դրվում: Թե ինչքան հայտնագործություններ են մեզ սպասվում այս ոլորտում, անհնար է ասել:

Տղամարդուն արհեստական բիոնիկ աչքի միջոցով վերադարձրել են հնարավորությունը՝ տեսնելու կնոջը, թոռնիկին և կատվին

Ռոջեր Պոնցն այն չորս ամերիկացիներից մեկն է, որոնք գիտության զարգացման շնորհիվ կարողացել են բիոնիկ աչքեր ունենալ: Այդ օրգանները ստեղծված են արհեստական ցանցաթաղանթի հիմքի վրա, որը փոխպատվաստում են հիվանդին վիրահատական եղանակով: Ցանցաթաղանթի կազմում հատուկ վիդեոապարատ և հաղորդիչ կա:

Վիդեոազդանշանը, որը գալիս է վիդեոապարատից, կոդավորվում է էլեկտրական ազդակների շարքում, որոնք բռնվում են կիբեր-ցանցաթաղանթի մակերևույթին գտնվող էլեկտրոլիդների կողմից: Հին ցանցաթաղանթից հիվանդի մոտ մնացել էին միայն մի քանի առողջ բջիջներ, որոնք էլ վիրաբույժներն օգտագործել են որպես տեսողական նյարդի ազդանշանի հաղորդիչ: Այնուհետև հիվանդի ուղեղում պատկեր է ձևավորվում, որը, ճիշտ է, ամբողջական չէ, սակայն թույլ է տալիս տարբերակել լուսավորությունն ու առարկաները:

 

Անհաջող թլպատության արդյունքում սեռական օրգանը կորցրած տղամարդը բժիշկների կողմից նորն է ստացել և հայր է դարձել

Յոթ տարեկան հասակում ԱՄՆ քաղաքացի Մայք Մուրը դարձավ մի վիրաբույժի զոհը, որը որոշել էր, որ կարող է թլպատման միջոցով բուժել հիվանդի միզագոյացումը: Վիրահատության ընթացքում վարակ տեղի ունեցավ, և բժիշկները ստիպված եղան գրեթե ամբողջությամբ անդամահատել տղամարդու օրգանը:

2007 թ. Մուրն արդեն երեք անգամ անհաջող փորձ էր ունեցել սեռական օրգանը վիրահատական միջամտությամբ վերականգնելու: Բոլոր դեպքերում օրգանի մոդելավորման համար օգտագործվում էին հիվանդի ձեռքի հյուսվածքները: Այնուհետև ամերիկացին ծանոթացավ վիրաբույժ Գորդոն Լիին, ով արդեն իսկ փորձ ուներ սեռական օրգանը վերականգնելու ոչ թե ձեռքի հյուսվածքների, այլ ազդրերի հյուսվածքների միջոցով: Այս անգամ Մայքլի բախտը բերեց:

Չորս տարի անց նա հանդիպեց իր ապագա կնոջը: Քանի որ հնարավոր էր եղել վերականգնել օրգանի ոչ միայն տեսքը, այլև գործառույթները, Մայքլի կինը կարողացավ նրան որդի պարգևել:

Հինգ թոշակառու նոր քթեր են ստացել այն բանից հետո, երբ գիտնականները կարողացան լաբորատորիայում ոսկրային հյուսվածք ստեղծել

Երբեմն մելանոման՝ մելանոցիտների չարորակ ուռուցքը հեռացնելու վիրահատությունից հետո մարդիկ առանց քթի են մնում: Շվեյցարացի բժիշկները խորը ծերության մեջ գտնվող հինգ այդպիսի թոշակառուների մոտ կարողացել են լուծել այդ խնդիրը՝ նրանց համար քթի միջնապատի մնացորդներից շնչառական նոր օրգան ստեղծելով, որի համար օգտագործել են հիվանդների սեփական ոսկրային հյուսվածքները: Նոր հյուսվածքների աճի համար երկու շաբաթ շարունակ աշխատել են ինկուբատորն ու բժիշկների կազմը:

Նոր քթերի տերերը ոչ մի անցանկալի հետևանքների չեն հանդիպել, այլ սկսել են շնչել ազատորեն ու հանգիստ:

 

Անդամահատված ձեռքով մարդը պրոթեզ է ստացել, որը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմով դիպչել իրերին

Կիբերնետիկական ձեռքը փոխպատվաստվել է դանիացի Դենիս Սյուրենսենին, ով մինչ այդ 7 տարի շարունակ ապրել է առանց ձախ ձեռքի:

 

Բիոնիկ պրոթեզի շնորհիվ Դենիսն առանց որևէ դժվարության կարողանում է ճանաչել իրերը աչքերը փակ վիճակում՝ դրանց մակերևույթին դիպչելով: Կարողանում է բռնել հաշմանդամի համար ծանր համարվող բեռներ, ինչպես նաև հասկանալ՝ ինչն է ավելի ծանր, իսկ ինչը՝ թեթև:

Արհեստական ձեռքում ծրագրային ալգորիթմ է գործում, որը մատների ու ձեռնաթաթերի վրա գտնվող սենսորներից հաղորդվող էլեկտրական ազդանշանները վերածում է նյարդային համակարգի ազդանշանների:

https://blognews.am/arm/news/602642/zhamanakakic-bzhshkutyan-hrashqnery-ur-e-hasel-gitutyuny.html

Be the first to comment on "Ժամանակակից բժշկության հրաշքները. ուր է հասել գիտությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ