10 իրական հուզիչ պատմություններ, որոնք կստիպեն վերաիմաստավորել Ձեր կյանքը

 

1. Այսօր ես լսեցի, թե ինչպես էր գործընկերներիցս մեկը ծաղրում մյուսին նրա համար, որ վերջինս հասարակական տրանսպորտով է աշխատանքի գալիս, այլ ոչ թե սեփական մեքենայով: Քիչ անց ես պատահաբար լսեցի, թե ինչպես էր նույն այդ ծաղրողը աղաչում իր պարտատերին երկարաձգել պարտքի մարման ժամկետը:

2. Այսօր ես իմ հիվանդներից մեկին հայտնեցի, որ նրա որդին ծնվել է դեֆորմացված ձախ ձեռքով: Նա մի պահ մտորումների մեջ ընկավ, իսկ հետո ասաց. «Ես գիտեի, որ նա յուրահատուկ է լինելու»:

 

3. Այսօր մի կին ինձ պատմում էր, թե որքան էր նա տառապում այն բանից հետո, երբ նրա դուստրը զոհվեց ավտովթարում: Նա շատ երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ այդ մեծ ցավից, նրա կյանքը կանգ էր առել, նա անդադար ողբում էր իր կորուստը, իսկ մի օր էլ նա երազում իր փոքրիկ աղջկան տեսավ, ով երկու մեծ դույլ էր տանում: Միանգամից երևում էր, որ նա դժվարությամբ է դա անում, և ամեն քայլը հսկայական ջանքի գնով էր արվում: Կինը նրան հարցրեց.

— Այդ ի՞նչ ես տանում այդ դույլերով:

— Սա քո արցունքներն են, մայրիկ:

Դրանից հետո կինը սթափվեց, դուրս եկավ սգից և շարունակեց կյանքը:

4. Այսօր խանութում մի 8 տարեկան աղջկա տեսա: Նա խոսում էր շան հետ, շոյում էր նրան և ժպտում: Քիչ հեռու կանգնած էին նրա ծնողները, ովքեր ձեռք-ձեռքի բռնած, հետևում էին իրենց դստերը, և նրանց տեսքից երևում էր, որ նրանք երջանիկ են: Հետո ես պատահաբար իմացա, որ նրանց դուստրը հիվանդ է աուտիզմով, և դա առաջին անգամն էր, երբ նրանք լսում էին, թե ինչպես է նա ամբողջական նախադասություններով խոսում:

 

5. Այսօր ես լաց էի լինում, որովհետև ինձ լքել էր ընկերս: Տեսնելով դա՝ տատիկս շոյեց ուսս և ասաց. «Ամեն ինչ էլ փոխվում է, բայց միևնույն է, արևը ծագում է հաջորդ օրը: Վատ լուրը այն է, որ չկա ոչ մի բան, որ հավերժ լինի, իսկ լավ լուրը այն է, որ չկա մի բան, որ հավերժ լինի»:

6. Այսօր մեքենաս կանգնեցրեցի լուսացույցի տակ և, տարվելով մեքենայումս հնչող երաժշտությամբ, սկսեցի ձեռքերով հարվածել երևակայական թմբուկին: Հանկարծ ես նկատեցի, որ իմ այդ զբաղմունքին հետևում է կողքի մեքենայում նստած աղջիկը և ամաչելով փորձեցի մի կողմ տանել հայացքս, բայց հանկարծ տեսա, որ նա ժպտաց ու սկսեց նվագել իր երևակայական կիթառով: Մենք շարունակեցինք «նվագել», իսկ հետո կանաչ լույսը վառվեց ու մեր համատեղ համերգն ավարտվեց:

 

7. Այսօր, 5 տարվա ամուսնական կյանքից հետո, ես որոշեցի պատմել ամուսնուս, թե որտեղից են իմ դաստակների վրայի սպիները: Ի պատասխան, նա ժպտաց և ցույց տալով իր նույնանման սպիներն ասաց. «Ես ամեն ինչ հասկանում եմ ու ես սիրում եմ քեզ»: Մեր սերը փրկեց մեզ:

8. Այսօր ես հասկացա, որ վերջին 5 տարին ես մենակ իմ մասին էի մտածում, իսկ հիմա, երբ նա գնաց, ես միայն նրա մասին եմ կարողանում մտածել:

9. Այսօր իմ 4-ամյա որդին խնդրեց, որպեսզի իր հետ դինոզավր-դինոզավր խաղամ, իսկ երբ ես համաձայնեցի, նա շատ զարմացավ, և ես սարսափեցի ու ամաչեցի` հասկանալով, որ նա սպասում էր, որ ես կասեմ «Ոչ»:

10. Այսօր իմ ծանոթ աղջիկներից մեկը, ում ես սիրահարված եմ արդեն 5 տարի, ինձանից խորհուրդ հարցրեց` արժի՞ արդյոք որ ինքը բաժանվի իր ընկերոջից: Ես ասացի, որ նա լավ կանի հաշտվի այդ տղայի հետ, որովհետև նրանք իրար սիրում են, և տղան շատ հոգատար է:

 

https://blognews.am/arm/news/121967/10-huzich-irakan-patmutyunner-oronq-kstipen-veraimastavorel-dzer-kyanqy.html

Be the first to comment on "10 իրական հուզիչ պատմություններ, որոնք կստիպեն վերաիմաստավորել Ձեր կյանքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ