Օրեր առաջ ընկերներից մեկը զավեշտալի դեպք պատմեց…- Ի՜նչ հետաքրքիր է, որ դուք, հայերդ էլ Կոմիտաս անուն ունեք։

 

Օրեր առաջ ՀՅԴ ՀԳՄ սենյակում ընկերներից մեկը զավեշտալի դեպք պատմեց։
ԱՄՆ-ում, ինչ որ հանդիպման ժամանակ, տեղաբնակ աֆրոամերիկացիներից մեկը, լսելով, որ հայերից մեկի անունը Կոմիտաս է, ուրախացած ու զարմացած հարցնում է.
— Ի՜նչ հետաքրքիր է, որ դուք, հայերդ էլ Կոմիտաս անուն ունեք։
Մեր այս հայերը զարմացած հարցնում են.
— Բա էլ ո՞ր ազգն այդ անձնանունից ունի։

 

Պարզվում է, որ ԱՄՆ-ի սևամորթների մոտ արդեն բավականին տարածված անձնանուն է։
Ու մեր տղերքը պարզել են այս առեղծվածը, որը զավեշտալի նախապատմություն ունի։
Քանդակագործ Արտո Չաքմաքչյանի կերտած Կոմիտասի այս հուշարձանն ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքի Ջեֆերսոն պողոտայում, Ռենեսանս կենտրոնի մոտ տեղադրվել է 1980 թվականին՝ «Ասսարյան» հիմնադրամի և «Հայկական հուշարձանների կոմիտեի» նախաձեռնությամբ հանգանակված միջոցներով՝ ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի։

 

Պարզվում է, որ այդ քաղաքում ապրող սևամորթներ շատ կան։ Սրանք էլ, տեսնելով արձանի մուգ, սևին խփող գույնը ու ոչ Կոմիտասի անձի, ոչ հուշարձանի տեղադրման վերաբերյալ բան չիմանալով՝ կարծել են, որ ինչ որ հայտնի սևամորթի արձան է (հավանաբար՝ քրիստոնյա միսիոներ)՝ 80-ականներից սկսել են իրենց երեխաներին անվանակոչել նաև այն անունով, որը գրված է հուշարձանի վրա (Gomidas): Ի հարկե, անգլերեն խոսակցականում այլ կերպ է հնչում արևմտահայ ուղղագրությամբ Գոմիդաս անունը. Գոմայդըս, բայց դե՝ մեր Կոմիտասն է։

 

Այնպես որ, եթե օրերից մի օր հանդիպեք աֆրոամերիկացի ինչ որ Գոմայդըսի (մարդ ես էլի, աշխարհը փոքրացել է, անհնարին բան չկա)՝ արդեն իմացած կլինեք, թե ինչու և ինչպես է ժամանակին անվանակոչվել 🙂

 

Օրեր առաջ ՀՅԴ ՀԳՄ սենյակում ընկերներից մեկը զավեշտալի դեպք պատմեց։ԱՄՆ-ում, ինչ որ հանդիպման ժամանակ, տեղաբնակ…

Опубликовано Արթուր Եղիազարյան Среда, 3 апреля 2019 г.

Be the first to comment on "Օրեր առաջ ընկերներից մեկը զավեշտալի դեպք պատմեց…- Ի՜նչ հետաքրքիր է, որ դուք, հայերդ էլ Կոմիտաս անուն ունեք։"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ