ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 4

 

Խոյ: Այսօր մարդկանց հետ շփումը ձեզ համար անսովոր հեշտ կստացվի։ Դրանից ելնելով՝ այսօր կարող եք պլանավորել գործնական բոլոր հադիպումները։

Ցուլ: Սիրելիի հետ լուրջ ու դժվար խոսակցություն է սպասվում։ Այդ խոսակցությունից է կախված ձեր հարաբերությունների հետագա ընթացքը։

Երկվորյակ: Նոր ու հաճելի ծանոթություն է սպասվում, որը կհանգեցնի սիրային ամուր հարաբերությունների։

Խեցգետին: Աշխատավայրում ձեզ լուրջ առաջընթաց է սպասվում։ Պատրաստ եղեք լուրջ փոփոխությունների։

Առյուծ: Լարեք բոլոր ուժերը և ավարտին հասցրեք կիսատ գործերը, քանի որ սա շաբաթվա մեջ ձեզ համար ամենահաջող օրն է։

Կույս: Այսօր մեծ գնումներ կատարելու օր է, ավելի լավ է գումարը ծախսեք լուրջ բան գնելու, քան մանր-մունր ապրանքների վրա։

 

Կշեռք: Այսօր մեծ է հավանականությունը, որ ինչ-որ մեկն անպայման ձեզ հունից կհանի։ Փորձեք ոչ մի դեպքում չկորցնել հավասարակշռությունը։

Կարիճ: Կարճատև ճանապարհորդություն է սպասվում: Այդ առաջարկը ձեզ համար անակնկալ, բայց շատ հաճելի կլինի։

Աղեղնավոր: Վերջապես հոգեկան հավասարակշռություն կգտնեք, ինչը վերջին ժամանակներս ձեզ մոտ չէր ստացվում։

 

Այծեղջյուր: Եթե միայնակ եք, սպասվում է հաճելի ռոմանտիկ ծանոթություն, իսկ եթե արդեն զուգընկեր ունեք, փորձեք լրջացնել հարաբերությունները։

Ջրհոս: Սիրելիի հետ հարաբերությունները մի փոքր լարված կլինեն։ Դրանց հետագա զարգացումը կախված է ձեր պահվածքից։

Ձկներ: Այսօր ստիպված եք ընտանեկան բոլոր խնդիրներն ինքներդ լուծել, այլ ելք չունեք, հավաքեք ուժերն ու գործի անցեք։

աղբյուր

Be the first to comment on "ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 4"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ