Ես ընդամենն ամուսնուս կողքին եմ եղել. Աննա Հակոբյանի հարցազրույցը՝ «Ամերիկայի ձայն»-ին

 

«Ես գիտեի, որ ուշ թե շուտ դա տեղի է ունենալու: Երկար տարիներ իրեն հետապնդում էին այդ մտքերը, գաղափարը: Իսկ հենց գործողություններ սկսելու ցանկության մասին ես իմացա անսպասելի, չէի սպասում, որ հենց այդ ժամանակ նա կորոշի իրականություն դարձնել իր նախաձեռնած գործողություններն ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման ժամկետի»:

Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների եւ այդ ամենի մասին տեղյակ լինելու մասին, ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Իսկ խոսելով իշխանափոխությունից հետո եղած մտավախությունների մասին, Ա. Հակոբյանը նշեց, որ հեղափոխություններից հետո սովորաբար մեծ ցնցումներ են տեղի ունենում, ինքն էլ էր սպասում ինչ-որ ցնցումների, բայց ի հակառակ մտավախության, ամեն ինչ անցավ խաղաղ ու անցնցում:

Be the first to comment on "Ես ընդամենն ամուսնուս կողքին եմ եղել. Աննա Հակոբյանի հարցազրույցը՝ «Ամերիկայի ձայն»-ին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ