Ուղիղ միացում. Նիկոլ Փաշինյանը դատարանում ցուցմունք է տալիս

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայր։ Դատարանից NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ հետո այստեղ կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով: Նշենք, որ այս գործով Փաշինյանն ունի վկայի կարգավիճակ։

 

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ մարտի 31-ին ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսեւորելով հասարակության նկատմամբ , «ԵԼՔ» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արթուր Այվազյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է գրավով։ Արթուր Այվազյսնը 15 տարվա պատժաչափն ամբողջությամբ կրելուց հետո 2017թ. փետրվարի 16-ին ազատ էր արձակվել «Արթիկ» ՔԿՀ-ից։ Նա դատապարտվել էր հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար։

Be the first to comment on "Ուղիղ միացում. Նիկոլ Փաշինյանը դատարանում ցուցմունք է տալիս"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ