Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Սոլովյովին. այն կհեռարձակվի ապրիլի 23-ին

 

Iravunk.com-ը գրում է.

Երեկ Եռաբլուր այցի ժամանակ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ փայլեց լրագրողների հետ շփման ոճով՚։ Նա ինչպես լրագրողատյաց եղել է, այնպես էլ մնացել է անգամ պաշտոնանկությունից հետո։

 

Լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ Սարգսյանը համառորեն լռում էր։ Հարցին, թե ձեզ անընդհատ մեղադրում են ապրիլյան քառօրյայի համար, ասում են՝ պայմանավորված պատերազմ էր, ո՞նց կարձագանքեք, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեսնելով, որ չնայած Սերժ Սարգսյանի լռությանը, լրագրողները համառորեն շարունակում են հնչեցնել իրենց հարցերը, արձագանքեց, որ «հարգելի լրագրողներ, ձեր բոլոր հարցերին ես պարոն Սարգսյանին ճանապարհելուց հետո կպատասխանեմ»: Լրագրողները հիշեցրին Աշոտյանին, որ ասում էր՝ «ես Սերժ Սարգսյանի հետ մտերիմ եմ, բայց իրավասու չեմ պարոն Սարգսյանի անունից խոսելու»: Սերժ Սարգսյանը հազիվ էր զսպում ծիծաղը:

Այնուհետեւ լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը սկսեց գովալ Սերժ Սարգսյանը չասված խոսքը՝ նշելով, որ նրա խոսքը սպասված է, նա շուտով կխոսի, ամեն ինչ ունի իր ժամանակը։ Աշոտյանը նաեւ նշել է, որ Սարգսյանը հարցազրույցների տասնյակ հրավերներ ունի բազմաթիվ լրատվամիջոցներից, նախկին նախագահը խոսելու է հայկական լրատվական դաշտի հետ հայկական լսարանի համար։

 

Ի դեպ, ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Սերժ Սարգսյանւց հարցազրույց է վերցնելու իրեն հայերի մեծ բարեկամ համարող հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը, որը եթեր է հեռարձակվելու ռուսական 2-րդ հեռուստաալիքով։ Մենք տեղեկացանք, որ հարցազրույցը արդեն կայացել է, եւ այն ապրիլի 23-ին եթեր կհեռարձակվի։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ հենց այդ օրը Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։

 

Iravunk.com

Be the first to comment on "Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Սոլովյովին. այն կհեռարձակվի ապրիլի 23-ին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ