Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են սկսել Անապայի միջազգային մրցաշարը

 

Անապայում մեկնարկել է Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարը, որին մասնակցողների թվում են նաեւ Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Ֆիլիպինների, Կուբայի, Թայլանդի, Շվեյցարիայի, Հնդկաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները:

Երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներակայուցիչներից 2-ը հաղթանակ են տարել եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ու 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը հաղթել են հնդիկ բռնցքամարտիկներին, իսկ 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը պարտվել է ղազախ բռնցքամարտիկին:

 

Այսօր ռինգ դուրս կգան եւ քառորդ եզրափակչի համար կպայքարեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Ռուսլան Ասլիկյանը եւ 64 կգ քաշային Արարատ Հարությունյանը:

https://www.1in.am/2534949.html

Be the first to comment on "Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են սկսել Անապայի միջազգային մրցաշարը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ