Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի թույլ կողմը

 

Խոյ

Այս նշանին պատկանող անձնավորությունները չափազանց կրակոտ ու ինքնահավան են, ինչը շատ է խանգարում նրանց ամենօրյա կյանքում։ Ակտիվ Խոյերը չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնել, բայց ինչն ավելի կարևոր է, նրանք նպատակամղված մարդիկ են, ովքեր տեղում չեն դոփում ու միշտ փնտրում են զարգացման ուղիներ։

Նրանք կարող էին հասնել ամենաբարձր նպատակների իրականացմանը, եթե սովորեին լսել իմաստուն մարդկանց ու չանտեսել իսկապես արժեքավոր խորհուրդները, որ տալիս են գիտակ մարդիկ։ Ավելին, Խոյերին չէր խանգարի սովորել զսպել սեփական էմոցիաները, պոռթկումներն ու մտածել դրանց հետևանքների մասին, նախքան գլխովին հորձանուտի մեջ նետվելը։

Ցուլ

Ցուլերին բնորոշ է դանդաղկոտությունը։ Այս մարդկանց միշտ ժամանակ է պետք, պետք է մտածել ու կշռադատել նախքան որոշում կայացնելն ու գործելը։ Միայն թե այդ ժամանակ արդեն Ցուլի կողմից մտադրվածն իրականացնում է մեկ ուրիշը, իսկ նա մնում է ձեռնունայն։ Բայց սա էլ ամենամեծ խնդիրը չէ։ Ցուլերը շատ կասկածամիտ են ու իրենց մասին ավելի վատ են մտածում, քան իրենք իրականում կան։ Ցուլերը միշտ կասկածում են իրենց ուժերին ու ունակություններին, չնայած ներուժը բավականին մեծ է ամենափառահեղ նպատակներին հասնելու համար։

Երկվորյակներ

Ակտիվ և կոնտակտային Երկվորյակներին կործանում է այն, որ իրենք բոլորովին կազմակերպված չեն։ Այս անձինք բացարձակապես չեն կարողանում առաջնահերթություններ դնել ու սիրում են գործերը հետաձգել, երբ դրանցով հենց հիմա պետք է զբաղվել։ Ավելին, Երկվորյակներն անընդհատ ցանկանում են խուսափել պատասխանատվությունից ու այն դնել այլ մարդու ուսերին։

Շրջապատողները գիտեն Երկվորյակների այդ խնդիրների մասին, դրա համար էլ այնքան էլ չեն վստահում նրանց, երբ հարցն իսկապես լուրջ բաների է վերաբերում։ Մի խոսքով, ավելի լուրջ, պատասխանատու և կազմակերպված դառնալով՝ այս մարդիկ կկարողանային ունենալ բազմաթիվ օգտակար առավելություններ։

Խեցգետին

Խեցգետնի նշանի ներկայացուցիչների խոցելի տեղը ցածր ինքնագնահատականն է։ Այս մարդիկ կարող են համարել, որ իրենք արժանի չեն սիրելի մարդուն, չեն դիմանա գործընկերների մրցակցությանը կամ չեն ընդգրկվի ընկերախմբի մեջ։ Խեցգետինները շատ են տառապում այդ նվաստացուցիչ մտքերից, թեկուզև աշխատում են ցույց չտալ դա։

Բացի դրանից, այս նշանի ներկայացուցիչները հայտնի են իրենց խուճապահար լինելով։ Ամեն նոր և անհայտ բան նրանց մոտ վախ ու խուճապ է առաջացնում, ինչը նույնպես նրանց կյանքում հաջողություն չի ավելացնում։ Իրականում բավական է, որ Խեցգետինը հավատա ինքն իրեն ու ավելի խիզախ մարդ դառնա, և կյանքն առավել ուրախալի կդառնա։

Առյուծ

Յուրաքանչյուր մարդու կարելի է մեղադրել եսասիրության մեջ, բայց Առյուծների եսասիրությունը ցուցադրական է։ Այս անձանց պետք է լավագույնը, ու նրանք թքած ունեն, թե իրենց այդ պահին ինչպես են զգում շրջապատողները։ Ակնհայտ է, որ նրանց բացառիկ ինքնավստահությունը վանում է այս մարդկանցից իսկական ընկերներին ու օգտակար ծանոթությունները։ Բայց Առյուծները նաև մեկ այլ խնդիր ունեն։

Այս մարդիկ իսկական ինքնասիրահարված հպարտներ են։ Նրանք ամենայն լրջությամբ իրենց ուրիշներից լավն են համարում, դրա համար էլ կարող են իրենց թույլ տալ կտրուկ և վիրավորական արտահայտություններ անել այլ մարդկանց հասցեին։ Բայց եթե Առյուծներին ժամանակին հակադարձես, այդ մարդը կգիտակցի, որ սխալ է եղել, ու նույնիսկ ներողություն կխնդրի։

 

Կույս

Կույսերն իդեալիստներ են, ովքեր գիտեն, թե այս աշխարհն ինչպես ավելի լավը դարձնեն։ Միայն թե իրենց շուրջը եղած աշխարհն անընդհատ բարելավելով՝ Կույսերը չեն մոռանում քննադատել բոլորին։ Իրենց շրջապատող մարդկանց մեջ Կույսերին դուր չի գալիս տառացիորեն ամեն ինչ՝ նրանց ճաշակը, կյանքի ոճը, աշխատանքի ու երեխաների նկատմամբ վերաբերմունքը։

Նրանք պատրաստ են կյանք սովորեցնել բոլորին, միայն թե մարդիկ, իմանալով Կույսերի բնավորության այդ առանձնահատկության մասին, աշխատում են շրջանցել այս նշանի ներկայացուցիչներին։ Կույսերի թույլ կողմերին կարելի է դասել նաև իրենց աշխատամոլ լինելը, ովքեր մոռանում են հանգստի մասին, ինչի համար ծերության հասակում անպայման հատուցում են։

Կշեռք

Կշեռքները չափազանց բարի ու միամիտ են, և դրանում է նրանց գլխավոր թուլությունը։ Այդ մարդկանց մատների վրա խաղացնելը շատ հեշտ են։ Դրա մասին գիտեն զանազան խարդախներ ու հաճախ օգտվում են Կշեռքների այդ դյուրահավատությունից։ Բացի դրանից, այս նշանի ներկայացուցիչները անընդհատ կասկածում են նախքան այս կամ այն որոշում կայացնելը։

Սա նրանց խանգարում է  կյանքում հաջողության հասնել։ Եվ վերջապես, կոնֆլիկտներից խուսափելու ցանկությունը Կշեռքներին դրդում է շարունակ աճող խնդիրների մասին լռել, իսկ այդ խնդիրները մի օր անպայման շատ ցավոտ կերպով հարվածում են Կշեռքներին։

Կարիճ

Կարիճը չափազանց ագրեսիվ և վրիժառու նշան է, ինչն այս մարդու թուլությունն է հանդիսանում։ Նա հիվանդագին է ընդունում քննադատությունը ու բացարձակապես չի հանդուրժում իր հանդեպ դրսևորած ագրեսիան։ Ի պատասխան՝ Կարիճը կսկսի վրեժ լուծել, ընդ որում, վրեժի ցանկությունը այս մարդուն կլանում է ամբողջովին՝ զրկելով քնից ու խանգարելով զարգացմանը։

Այս նշանի ներկայացուցիչներն իրենք էլ գիտակցում են, որ դա իրենց թերությունն է, բայց իրենց ագրեսիայի հետ ոչինչ  չեն կարողանում անել։ Բացի դրանից, Կարիճները հիվանդագին խանդոտ են ու ամեն ինչի մեջ դավաճանություն են տեսնում։ Հնարավոր է, այդպիսի վարքագիծը սեփական թուլությունը թաքցնելու ցանկություն է։

 

Աղեղնավոր

Աղեղնավորների իմպուլսիվությունը կարելի է դասել նրանց գլխավոր թուլությունների թվին։ Ցանկանալով ամեն ինչում հաջողության հասնել՝ այս նշանի հնարամիտ ներկայացուցիչները հանձն են առնում կատարել ամենակասկածելի գործեր՝ չհաշվարկելով հետևանքները։ Արդյունքում՝ Աղեղնավորները  հաճախ ընկնում են վատ պատմությունների մեջ, ինչից շատ են տառապում։

Կարելի է նրանց ցանկանալ դիմացկունություն ու համբերություն, ինչպես նաև՝ նախքան գործելը իրավիճակը վերլուծելու ցանկություն։ Աղեղնավորների ևս մեկ թերություն է այն, որ նրանք բացարձակապես իրենց սխալների վրա չեն սովորում ու անընդհատ գործում են միևնույն սխալները։ Եվ սրա հետ ոչինչ չես կարող անել։

Այծեղջյուր

Այծեղջյուրներն ինքնամփոփ ու մարդկանց չվստահող անձնավորություններ են, ինչը նրանց համար բավականին խնդիրներ է ստեղծում կյանքում։ Իրենց բնավորության այս առանձնահատկության շնորհիվ Այծեղջյուրներն իրենց զրկում են անհրաժեշտ աջակցությունից ու զարգացման համար կապեր չեն ունենում։ Փոխարենը՝ նրանք աշխատում են առանց շունչ քաշելու։

Բայց դա էլ է հպարտության համար կասկածելի առարկա, քանի որ հարուստ կյանք ունենալու համար անդադար աշխատելով՝ Այծեղջյուրները մոռանում են հանգստի ու զվարճանքների մասին՝ իրենց կյանքը վերածելով տաժանակիր գոյության։ Զարմանալի չէ, որ նրանք հաճախ չեն բավարարվում նրանով, թե ինչպես է դասավորվում իրենց կյանքը։ Այս անձնավորությունները պետք է ավելի բաց դառնան ու ուրախանան իրենց ունեցածով։

Ջրհոս

Կյանքում լինելով մաքսիմալիստներ՝ Ջրհոսները շատ ծայրահեղորեն են ընկալում այս աշխարհը՝ չընդունելով կիսատ-պռատ բաներ։  Իրենց պատկերացումներին չհամապատասխանող մարդկանց Ջրհոսները պարզապես հեռացնում են իրենց կյանքից։ Միայն թե արդյունքում նրանց տրամաբանությունը հանգում է այն հանգրվանին, որ այս աշխարհում իրենք միայնակ են։

Գիտակցելով դա՝ Ջրհոսները փակվում են իրենց մեջ՝ կորցնելով  ընկերներին, անհրաժեշտ կապերն ու կյանքում ունեցած նախկին նպատակները։ Այս նշանին պատկանող անձինք, ովքեր այս աշխարհ են գալիս ողջ մարդկությանն օգնելու առաքելությամբ, արդյունքում հիասթափվում են ու մեկուսանում մարդկանցից։ Շրջապատող աշխարհը չհասկանալն էլ հենց նրանց գլխավոր թերությունն է։

 

Ձկներ

Ձկները չափազանց տաղանդավոր են և կարող էին իրենց կյանքը դարձնել այնպիսին, ինչպես այն տեսնում են իրենց ամենահամարձակ ու շքեղ երազանքներում։ Բայց նրանց կործանում է թույլ կամքը, իրենց ուժերին չհավատալն ու հոսանքի ուղղությամբ լողալու սովորությունը։ Թուլությունների այսպիսի բազմազանությունը, ամփոփված մեկ նշանի մեջ, հազվադեպ է հանդիպում։

Բայց Ձկները վատ չեն հարմարվում այդ վիճակին ու նույնիսկ հաճույք են ստանում, երբ ընկնում են տրտմության մեջ կամ բողոքում ճակատագրից։ Միայն թե դա նրանց երջանկություն չի բերում։ Այդպիսի մարդկանց պետք է փորձել իրենց ճակատագրի համար պատասխանատվությունը վերցնել իրենց ձեռքը։ Հնարավոր է, որ նրանք ոգևորվեն ու իսկապես երջանիկ մարդիկ դառնան։

Աղբյուր՝ 168.am

Be the first to comment on "Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի թույլ կողմը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ