Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց Արթուր Վանեցյանի մորը

 

Ապրիլի 2–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Մարգարիտ Ազարյանը, որը զբաղեցնում էր վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Մարգարիտ Ազարյանին ազատել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։

Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մայրն է:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց Արթուր Վանեցյանի մորը

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց Արթուր Վանեցյանի մորը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ