Գնալուց առաջ նա մորը ասել էր՝ Մամ, 3 տղա ունես, մեկը պապային, մեկը քեզ, ես էլ հայրենիքիս, ես գնացի

 

Ապրիլի 2-ն էր: Տանը հեռուստացույցի ալիքները փոխում էի էնպես, որ միայն նորություններ լսեի: Ֆեյսբուքի լրահոսն էի քրքրում ու դողում, ամեն հոդված կարդալիս արցունքներն աչքերիս էր:
Էդ օրերին բոլորիս անհանգստությունը մեկն էր` «Մեր Տղերքին բան չպատահի»:
Էդ օրերին չկար Արցախ, Հայաստան, արցախցի ու հայաստանցի տարբերակումը, էդ օրերին կային Հայրենքի ու Հայ բառերը։ Մենք տանը նստած լացում էինք ամեն Զինվորի ու ամեն Հայի կորստի համար, հիվանդանոցում հերթ էր գոյացել՝ բոլորս շտապում էինք արյուն հանձնել, նամակները, հագուստն ու ուտելիքը հավաքում էինք և ուղարկում սահման։ Փորձում էինք Տղերքին ինչ-որ կերպ աջակցել: Ամեն վայրկյան աղոթում էինք մեր Զինվորների համար…
Իսկ կամավորները․․․ Կամավորների թիվն էնքան շատ էր։

Հիշում եմ ապրիլի 3ն էր, երբ իմացանք, որ եղբայրս առանց ինչ-որ մեկին ասելու կամավոր է գրվել, որ գնա Արցախ։ Այդ պահին աշխարհը մի պահ կանգ առավ, ես վախեցել էի, բայց հաջորդ պահին, երբ ուշքի եկա, հպարտությունս հասավ իր գագաթնակետին։ Գնալուց առաջ նա մորը ասել էր՝
<<Մամ, 3 տղա ունես, մեկը պապային, մեկը քեզ, ես էլ հայրենիքիս, ես գնացի>>։
15 օր ես աղոթում էի ոչ միայն Հայ Զինվորի այլև եղբորս համար, 15 օր ես լացում էի, այդ օրերին հայրենասիրական երգ չէր մնացել, որ չլսեմ։

 

Պատերազմը մեզ շատ բան տվեց, կորուստներ տվեց, հերոսներ տվեց, բայց և հասկացրեց, որ Հայը միշտ մի բռունցք է։
Անցել է 2 տարի, մեր ցավը չի մեղմացել, մենք ամեն տարի հիշելու ենք Ադամին, Քյարամին, Գոռին, Արմենակին, Կյաժին ու բոլոր բոլորին։ Ապրելու ապրիլներ շատ ենք ունեցել, բայց 2016 թվականի ապրիլը թող մեր ազգի համար վերջին ապրելու ապրիլը լինի ։

Գնալուց առաջ նա մորը ասել էր՝ Մամ, 3 տղա ունես, մեկը պապային, մեկը քեզ, ես էլ հայրենիքիս, ես գնացի

Be the first to comment on "Գնալուց առաջ նա մորը ասել էր՝ Մամ, 3 տղա ունես, մեկը պապային, մեկը քեզ, ես էլ հայրենիքիս, ես գնացի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ